Այս գրառումը, որ վերցրած է համացանցից, վերաբերվում է նաև այսպես կոչված «Ազգային երգիչ» նախագծին:
«Ինչ-ինչ, բայց արդեն անտանելի է դառնում եթերից հնչող մեր ժողովրդական, գուսանական երգերի խեղաթյուրված կատարումներ լսելը: Ոչ մի պարագայում չի կարելի կեղծ նոտաներով, ձևափոխված, աղավաղված տեքստերով Շերամ, Սայաթ-Նովա, Կոմիտաս երգել: Նրանց ստեղծած գոհարները սրբագրված են դարերի ու տարիների ընթացքում, և ոչ ոք իրավունք չունի մեր ազգային հարստություն համարվող գուսանական և Ժողովրդական երգերը խեղաթյուրելով ձևել և իր «հագով» դարձնել:
Եթե նման խայտառակությունը եթեր է գնում, արդեն կասկածում եմ, որ երաժշտական խմբագիրներ կան, կամ էլ՝ իրենց տեղում չեն, այլապես վերահսկողությունից այս խայտառակությունը չէր կարող դուրս մնալ: Մեր երեխաները ձեզնո՞վ պետք է ճանաչեն Սայաթ-Նովա, Շերամ, Կոմիտաս և այլ մեծությունների…
Ձեզանո՞վ պետք է մատաղ սերնդի մեջ երաժշտական ճաշակ ձեւավորվի: Անհարմար է, վերջ տվեք, դադարեցրեք այս մեյմունությունը և վերջ…»