Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծովահենների նորաստեղծ կուսակցությունը սպասում է ձեր արձագանքներին

21:31, salı, 13 nisan, 2021
Ծովահենների նորաստեղծ կուսակցությունը սպասում է ձեր արձագանքներին
    
Քանի որ Հայաստանում էլ դարդ ու ցավ չկա, մարդիկ պարապությունից օրը երկու նոր կուսակցություններ են բացում, ես էլ որոշեցի պարապ չմնալ, Արդարադատության նախարարությունում գրանցել եմ տվել
ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:
Ճիշտ է՝ մեր երկիրը ծով չունի, բայց հազարներով ծովահեններ ունի, համ էլ ծո՞վն է, որ մեզ պիտի զարդարի, կարևորը, որ ծովահեններ ունենք:
Արագացրեք, անդամագրվեք, տեղերը սահմանափակ են, իսկ նոր Ազգային Ժողովում հայտնվելը երաշխավորվում է՝ մուծվող գումարին մուննաթ:
Հ.Գ. Վախեցողներին տեղեկացնեմ, որ կուսակցությունը քրեական ենթամշակույթի տարրեր չի պարունակում, քանի որ այդ ենթամշակույթը կրող մարդիկ մտել են արդեն հայտնի մյուս եղած կուսակցությունների շարքերը, գտնելով, որ նրանց ստվերային ծրագրերը նույն գործառույթն են իրականացնում, ինչը իրենք են անում:
    
     Մելանյա Պետրոսյանց
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6244 | 0 | 0
Facebook