Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Հասարակ բառեր, որոնք կարող են փոխել մարդուն

19:48, pazar, 15 eylül, 2019
Հասարակ բառեր, որոնք կարող են փոխել մարդուն

Երբ զարմանում ու զայրանում ես միմյանց վիրավորող «ստատուսները» կարդալով և հոգնել ես համացանցում գրառումներ կատարելուց, քեզ օգնության է հասնում Ֆեյսբուքը՝հիշեցնելով անցյալդ, որպեսզի ընկերներդ հիշեն քո գոյության մասին:
     Եվ այս պատմությունը հիշարժան է:

...Երբ պատրաստվում էի, մեկնել տուն, ըստ իմ սովորության, Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով բացիկների հավաքածուներ կամ հուշանվերներ էի նվիրում նրանց, ում հետ ծանոթացել էի: Մակագրելուց հետո, մեկն էլ հանձնեցի Սիմֆերոպոլից ժամանած 50տարեկանին մոտ մի կնոջ՝Ալլա Պավլովնային:
Չէի հասցրել իրերս հավաքել, երբ սենյակ «ներխուժեց» հայ ընկերս՝
     -Էդ ի՞նչ ես գրել էն կնկան, որ լաց է լինում:
     ...Երբ ներս մտա Ալլայի սենյակը, նա լացակումած ասաց՝
     - Ինձ ոչ ոք նման բան չէր ասել:
     Տարիներ հետո, երբ Ալլան այլևս չկար և ես ամբողջովին մոռացել էի նրան, արդեն բավականին ազդեցիկ նրա որդին, շնորհակալություն հայտնելով, գրում էր, թե ինչ ազդեցություն էր թողել այդ մեկ նախադասությունը իր մոր վրա և նա բավականին փոխվել էր, պայքարում էր հիվանդության դեմ: Իսկ բացիկները պահվում են նրանց ընտանիքում:
     Իսկ ես գրել էի. «Աշխարհի ամենակենսախինդ և բացառիկ հմայքի տեր կնոջը՝Ալլա Պավլովնային: »
     Ակամա գրված հասարակ բառեր, որ կարողացան ազդեցություն ունենալ և ոգևորել մարդուն:
     Իսկ ինչու՞ խնայել նման բառերը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
10548 | 0 | 0
Facebook