Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լատինատառ սե՞ր...ինչպե՞ս

01:08, cuma, 19 nisan, 2013
Լատինատառ սե՞ր...ինչպե՞ս


    

Համացանց. Ի՞նչ է մեզ տալիս այս օվկիանոսը, կարողանում ենք արդյո՞ք գտնել և քաղել օգտակարը, ստացվո՞ւմ է օգտակարը զատել անօգտակարից, և որտե՞ղ է դրա սահմանը…
     Ժուռնալիտիկայում, երբ ի հայտ եկավ հեռուստատեսությունը, միանգամից գահընկեց եղան մինչ այդ տարածվածությամբ աաջինը համարվող թերթերը: Իսկ համացանցի շռնդալից տարածումը՝ պարզապես ձևի համար ասենք, կրկնպատիկ առաջ անցավ նախորդներից…
     Ոչինչ չկա ասելու՝ հարմար է, օպերատիվ է, արագ է, բայց արդյո՞ք ճշմարիտ է… Հենց վերջին հարցն է, որ հետաքրքրում է ինձ, ընկերոջս, հասակակցիս:
     Վերոնշյալ տողերը, կարծես, հարցաշարից լինեն, իսկ այս հարցերի միակ մեղավորը համացանցն է: Քննադատեցինք համացանցը, հիմա անցնենք առաջ. Երիտասարդը հարմար կամ հեշտ համարելով լատինատառը՝ վերցնում է հայերեն միտքը և զետեղում լատինատառի մեջ: Ըստ իս՝ այսպիսի կարողությունն ունենալն ուղղակի հրաշք է: Փորձում եմ տեքստում այլևս հարցականի նշան չդնել, բայց ինչպե՞ս… Դա էլ հաստատ համացանցի մեղավորությունը չէ, դա ներքին «տաղանդ» է: Հասակակիցս անգամ սեր է խոստովանում լատինատառ…
     Իսկ կայքերի մասին խոսելիս՝ մի բառ ենք հասկանում՝ վարկանիշ: Լրատվական կայքերը պարզապես մոռացել են լրատու բառի բառաբարդման իմաստ, որն էլ լուր+տու (տալ) -ն է: Սպանություն, ինքնասպանություն, դավաճանություն. Ահա վարկանիշ ապահովելու փայլուն հատկանիշ, բայց չկա ամենակարևորը. Հա՜, հիշեցի՜, 18+ նյութերը, որոնք ուղղակի տեղատարափ են համացանցում: Տուժեց մայրենին, տուժեց երեխայի մտածելակերպը, տուժեց վստահությունը, իսկ ի՞նչը չտուժեց…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4795 | 0 | 0
Facebook