Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Բարսելոնայի» հետ Լեոյի կնքած առաջին պայմանագիրը, որը ստորագրվել է անձեռոցիկի վրա

01:28, pazartesi, 25 şubat, 2013
«Բարսելոնայի» հետ Լեոյի կնքած առաջին պայմանագիրը, որը ստորագրվել է անձեռոցիկի վրա
     2000 թվականին, երբ Լեոն ընդհամենը 13 տարեկան էր և հասցրել էր երեք ամիս մարզվել «Բարսելոնայում», նրա հայրը որոշում է որդուն հանել պարապմունքներից և տանել Արգենտինա: Այդ լուրն իմանալով՝ «կապտանռնագույնների» մարզական տնօրեն Կառլես Ռեսկաչը Կատալոնիայի ռեստորաններից մեկում համոզում է Լեոյին չանել այդպիսի բան: Մեսսիից ստանալով բանավոր համաձայնություն՝ կանչու է մատուցողին և անձեռոցիկ խնդրում: Ռեսկաչը անձեռոցիկի վրա գրում է պայմանագրի տեքստը, որն էլ վավերացվում է երկկողմ ստորագրություններով:
     «Նյուելս Օլդ Բոյզի» նախկին պատանու շահերը ներկայացնող գործակալ Խոսեպ Մարիա Մինգելյան անձեռոցիկը փոխանցել է «Բարսելոնայի» ակումբային թանգարան, իսկ թանգարանի տնօրեն Խորդի Պենան հաստատել է, որ պայմանագիրը գտնվում է բանկային սեյֆում և շուտով կհանվի ցուցադրության:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
3339 | 0 | 0
Facebook