ՀՐԱՎԻՐՈՒՄ ենք Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպությունների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ամստերդամի Սբ.Գ.Նարեկացի հիմնադրամի վարչությունը (Grigor Narekatsi Zondagsschool) հետևյալն է հայտնում.
Հարգելի գործընկերներ՝
Ինչպես ձեզանից շատերը գիտեն, փետրվար ամսին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեց նաև Հոլանդիայում հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը և դրա հետ կապված խնդիրներն ու պահանջները:
Այդ կապակցությամբ Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակել գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից: Կլոր սեղանի անցկացման օր ընտրվեց մարտի 23-ը, շաբաթ, ժ.11: 00:
Հաշվի առնելով մեր բոլորի ներգրավվածությունը Նիդերլանդներում երիտասարդ սերնդի մեջ հայապահպանության գործում ՝ ակնկալում ենք միջոցառմանը հետաքրքրված գործընկերների լայն մասնակցություն:
Տեղեկատվությունների համար խնդրում ենք դիմել տ. Ալիսա Մովսեսյանին (Ամստերդամի Սբ.ԳՆարեկացի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-24255169) կամ տ.Սվետլանա Անդրեասյանին (Ալմելոի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-19216557) .