Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միալար անծիր

22:48, çarşamba, 13 mart, 2019
Միալար անծիր

Միալար անծիր,
     Թե ծերացել եմ,
     Ասա, թող, անցիր
     Առ ի լուսնածիր։

Քեզանից հարավ
     Մահն է տարփածուն,
     Քո աջում բնավ
     Էլ սեր չեն տածում,
     Քանի ոչինչն է
     Ծանր ու տարածուն։

Քեզնից վեր զուր է,
     Թե հայացք ածեմ,
     Այնտեղ լազուրն է
     Որքան էլ հածեմ։

Ցածում իմ հերթը
     Քանի չի հասել,
     Մի հուշում ինձ տուր
     Չեղնեմ անձնատուր։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3521 | 0 | 0
Facebook