Միալար անծիրՀեղինակ` Արմեն Ալավերդյան 22:48, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ. Միալար անծիր, Թե ծերացել եմ, Ասա, թող, անցիր Առ ի լուսնածիր։ Քեզանից հարավ Մահն է տարփածուն, Քո աջում բնավ Էլ սեր չեն տածում, Քանի ոչինչն է Ծանր ու տարածուն։ Քեզնից վեր զուր է, Թե հայացք ածեմ, Այնտեղ լազուրն է Որքան էլ հածեմ։ Ցածում իմ հերթը Քանի չի հասել, Մի հուշում ինձ տուր Չեղնեմ անձնատուր։ Առաջխաղացնել այս նյութըՆյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները: Հավանել0 Չհավանել0 Share 3518 | 0 | 0 | 0