Աշխատավորների առջև հանդես եկող բանախոսն ասում է, թե կոմունիզմն արդեն հորիզոնում է: Ունկնդիներից մեկը նրան հարցնում է.
-Իսկ ի՞նչ բան է հորիզոնը:
-Դա այն երևակայական գիծն է, - պատասխանում է կոմունիզմի քարոզիչը, - որը երկինքը միացնում է երկրին, և որը մեզանից հեռանում է, երբ փորձում ենք դրան մոտենալ:
*****
Սոցիալիստը, կապիտալիստը և կոմունիստը պայմանավորվել էին հանդիպել: Ժամադրությունից ուշացած սոցիալիստը փորձում է արդարանալ.
Ներեցե՛ք, խնդրո՛ւմ եմ, ուշանալուս համար. երշիկի հերթում էի:
-Հերթն ի՞նչ է, - հարցնում է կապիտալիստը:
-Իսկ երշի՞կն ինչ է, - հարցնում է կոմունիստը:
*****
Բրեժնևը Հռոմի պապին հարցնում է.
-Մարդիկ ինչո՞ւ են կաթոլիկական դրախտին հավատում, իսկ կոմունիստական դրախտին չեն հավատում:
-Որովհետև մենք մեր դրախտը ցույց չենք տալիս, - պատասխանում է պապը:
*****
Հայկական ռադիոյին հարցրել են.
-Կովկասում հնարավո՞ր է արդյոք կոմունիզմ կառուցել:
Հայկական ռադիոն պատասխանել է.
-Ո՛չ, հնարավոր չէ: Կուսակցության ծրագրում գրված է՝ կոմունիզմը սարերի հետևում չէ:
*****
Կոլտնտեսության կոսակցական ժողովի օրակարգում երկու հարց է.
1.խորդանոցի կառուցում,
2.կոմունիզմի կառուցում:
Նկատի առնելով, որ տախտակներ չկան՝ միանգամից անցնում են երկրորդ հարցին:
*****
Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը և Նապոլեոնը, որպես պատվավոր հյուրեր, հետևում են Կարմիր հրապարակի զորահանդեսին:
-Եթե ես խորհրդային տանկերն ունենայի, - ասում է Ալեքսանդրը, - մի քանի երկիր էլ կնվաճեի:
-Եթե ես խորհրդային ինքնաթիռներն ունենայի, - ասում է Կեսարը, - ամբողջ աշխարհն իմը կլիներ:
-Իսկ եթե ես «Պրավդա» թերթն ունենայի, - ասում է Նապոլեոնը, - առ այսօր ոչ մեկը չէր իմանա Վաթերլոուի մասին:
*****
Ամերիկացի արհմիութենական գործիչն այցելում է ԽՍՀՄ գիտահետազոտական ինստիտուտներից մեկը: Աշխատասենյակներում գրեթե մարդ չի լինում: Միջանցքում աշխատակիցները, խումբ-խումբ հավաքված, ծխում են ու անեկդոտներ պատմում: Պատուհանագոգին երկու աշխատակից շախմատ են խաղում: Մի կին մյուսին ցույց է տալիս նոր զգեստը: Հեռանալով՝ հյուրն ասում է.
-Հաջողությո՛ւն եմ մաղթում ձեր գործադուլային պայքարին:
*****
Խորհրդային միություն այցելած արևմտյան արհիութենական գործչին հարցնում են.
-Մեզ մոտ հատկապես ի՞նչը ձեզ շատ դուր եկավ:
-Շատ բան է դուր եկել, բայց ամենաշատը՝ այն, որ ձեր երկրում հնարավոր է ոչինչ չանել ու աշխատավարձ ստանալ:
*****
-Ի՞նչ տարբերություն կա մաթեմատիկայի և գիտական կոմունիզմի միջև, - հարցնում է մեկը մյուսին:
-Մաթեմատիկայում ինչ-որ բան տրված է և պահանջվում է ինչ-որ բան ապացուցել, իսկ գիտական կոմունիզմում ամեն ինչ ապացուցված է և ոչինչ չի տրված: