Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կրթել և դաստիարակել դպրոցի աշակերտներին, հաղորդել նրանց գիտելիքներ և հմտություններ: Սա է Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի կարգախոսը:

19:34, cuma, 24 ağustos, 2012
Կրթել և դաստիարակել դպրոցի աշակերտներին, հաղորդել նրանց գիտելիքներ և հմտություններ: Սա է Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի կարգախոսը:

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը հիմնադրվել է 1943 թվականին: Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ դպրոցն անվանակոչվում է ուկրաինական նոր գրականության և ժամանակակից ուկրաիներենի հիմնադիր, բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի անվամբ: Դպրոցում յուրահատուկ մթնոլորտ է տիրում: Աշակերտները իրար հարգում ու սիրում են: Դպրոցի 69-ամյա պատմության մեջ դեռ չի եղել ոչ մի դժբախտ դեպք, իսկ միջանձնային հարաբերությունները պարզվում են դպրոցից դուրս: Ուսուցիչները շատ հոգատար են և ներողամիտ, բոլոր ուսուցիչները իրենց առարկայի մասնագետներն են:


     Յուրաքանչյուր դպրոցում կրթությունը ճիշտ կազմակերպելու համար հիմք է հանդիսանում աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները: Եթե դպրոցում պահպանվեն միայն պաշտոնական հարաբերությունները աշակերտների հետ, ապա կասկած չկա, որ աշակերտների առաջադիմությունը ուսման և կարգապահության մեջ կվատթարանա: Աշակերտի ավագ ընկերը և խորհրդատու լինելը պարտադիր պայման է Տ.Շևչենկոյի անվան դպրոցում: Միմյանց նկատմամբ հարգանքը հանգեցնում է նրան, որ դպրոցում աշակերտների առաջադիմությունը ուսման մեջ աննախադեպ արագ կերպով է աճում: Այստեղ ուսումը շարունակող աշակերտները արդեն ընտրել են իրենց` հոգատար և ուշադիր դպրոցում ուսումնական հաջողությունների ճանապարհը:
    
    

Դպրոցի լավագույն աշակերտները տարբեր տարիներին մասնակցել են «Կենգուրու», «Ռուսական արջուկ» մրցույթներին՝ արժանանալով հաղթանակների: Մասնակցել են նաև «Հայ Ասպետ» հեռուստահաղորդմանը: Առաջիկայում կմասնակցեն «Զարթոնքի Սերունդ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին և այլն:


    

Երկրում կատարվող բոլոր իրադարձություններին դպրոցն արձագանքել է: Օրինակ թեև Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակի առթիվ Երևանում շքերթ տեղի չունեցավ, բայց ի տարբերություն այլ դպրոցների, Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում տոնը յուրովի նշվեց: Այն կրում էր «Մի ամբողջ մարդկային կյանք» խորագիրը և նվիրված էր ոչ միայն հաղթանակի հոբելյանին, այլև դպրոցի 62-ամյակին: «Դպրոցը գրեթե Մեծ հաղթանակի տարեկիցն է, - ասում է միջոցառման կազմակերպիչ և դպրոցի ուսմասվար Անահիտ Համբարձումյանը: - Դպրոցի և մեր երկրի հետպատերազմյան պատմության միջև կան զուգահեռներ: Մենք փորձեցինք այդ զուգահեռների միջոցով ցույց տալ՝ ինչպիսին էր այդ պատմությունը»: 1943 թվականին այն վերածվել էր հոսպիտալի: Ուսուցչական անձնակազմի մի մասը մեկնեց ճակատ ու չվերադարձավ: 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ դպրոցն անցավ բարեգործության: Այսօր բեմում ելույթ է ունենում այն սերունդը, որը մեծացել է Հայաստանի ցուրտ ու մութ տարիներին, և որոնց խաղաղության համար Ղարաբաղյան պատերազմում զոհվեցին նաև այս դպրոցի շրջանավարտներն ու ուսուցիչները: Տ.Շևչենկոյի անվան դպրոցում հիշում են զոհվածներին և մի ամբողջ մարդու կյանք ապրած դպրոցի հաղթանակները կապում երկրի հաղթանակների հետ:


    

1953 թվականին դպրոցը տեղափոխվում է նոր շենք՝ Մաշտոցի պողոտա 5/2 հասցեով:


    

Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում սովորել են նաև մեծանուն երգչուհի, հայ հոգևոր և կոմիտասյան երգերի անզուգական կատարող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Լուսինե Զաքարյանը, երգչուհի Նառան (Նարինե Վարդանյան), դերասանուհի Իրինա Դանիելյանը, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Թադևոսյանը, ռեժիսոր Սամվել Դավթյանը, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանը, բժշկական գիտությունների թեկնածու, ստոմատոլոգ-օրթոպեդ Վազգեն Հովսեփյանը, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:


    

Հաջորդ տարի՝ 2013թ.-ին դպրոցը մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 70-ամյակը:


    


    

Վիտալի Գրիգորյան


    

Հատուկ Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի համար


    

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7662 | 2 | 0
Facebook