Durun lütfen yüklemiyor...

Profil

Devlet kurumu
Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց
tgspc@yandex.ru
(010) 535641
Հայաստանի Հանրապետություն, Երևան, Մեսրոպ Մաշտոց պողոտա 5/2
Երևանի կենտրոնում գտնվող Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը հիմնադրվել է 1943 թվականին: Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ դպրոցն անվանակոչվում է ուկրաինական նոր գրականության և ժամանակակից ուկրաիներենի հիմնադիր, բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի անվամբ:

69 տարվա պատմություն ունեցող դպրոցում կրթվել են հազարավոր երեխաներ, ովքեր դպրոցում ստացած գիտելիքների շնորհիվ կարողացել են կայանալ կյանքում և իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում:

Առաջին տնօրենն է եղել Կարո Ղուկասյանը, ով ղեկավարել է դպրոցը մինչև 1950 թվականը: 1953 թվականին դպրոցը տեղափոխվում է նոր շենք՝ Մաշտոցի պողոտա 5/2 հասցեով:

1981 թվականին կառուցվում է դպրոցի նոր մասնաշենքը: 2011 թվականի նոյեմբերի 1-ից առ այսօր կրթօջախի տնօրենն է Էլեոնորա Թումանյանը:
5165178
19.03.2012
RSS Feeds