Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Լեզուն կուլ տալ» դարձվածքի ծագման մասին

09:49, cumartesi, 27 ekim, 2018
«Լեզուն կուլ տալ» դարձվածքի ծագման մասին

Բոլորն էլ գիտեն, որ այն «լռել» է նշանակում: Բոլորս էլ, պատահել է, որևէ մեկի լռակյացությունը բնորոշելու համար ասել ենք. «Նա ամբողջ երեկոյի ընթացքում ոչ մի բառ չարտաբերեց, ասես լեզուն կուլ էր տվել»:


     Իրենց գաղտնիքներն ինչպես հարկն է պահպանելու համար հատկապես արևելյան երկրների տիրակալներն իրենց շրջապատել են խուլ ու համր թիկնապահներով, իսկ երբ ֆիզիկապես ուժեղ, բայց համր թիկնապահներ գտնելը դժվար է եղել, նրանք կտրել են տվել սովորական զինվորների լեզուն ու նրանց ընդունել են թիկնազորի կազմում: Համապատասխան կադրեր ընտրելու այս մեթոդը, ինչ խոսք, հուսալի է եղել, բայց նույն մեթոդաբանությամբ սուրհանդակ ընտրել հնարավոր չէր, քանի որ սուրհանդակը հաճախ հանձնարարությունը պետք է բանավոր փոխանցեր: Գաղտնիքը թղթին հանձնելը վտանգներով էր հղի. սուրհանդակին կարող էին գերել ու տանջաքննելով կամ կախարդելով նրանից կորզել ռազմական գաղտնիքը: Ահա թե ինչու սուրհանդակին խստագույն հրաման է տրվել՝ գերվելու դեպքում ատամներով կտրել սեփական լեզուն ու կուլ տալ, որպեսզի թշնամու կախարդները հանկարծ կտրված լեզվին չխոսեցնեն: Իսկ եթե լեզուն արդեն որովայնում է, ոչ մի կախարդ այլևս չի կարողանա նրան խոսեցնել ու գաղտնիք կորզել:

Բայց իրականում մարդը չի կարող ատամներով իր լեզուն կտրել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6384 | 0 | 0
Facebook