Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ովքեր են Արմավիրի քաղաքապետի թեկնածուները

18:12, cumartesi, 29 eylül, 2018
Ովքեր են Արմավիրի քաղաքապետի թեկնածուները

Արմավիր քաղաքում 2018թ.-ի հոկտեմբերի 20-ին ընտրապայքարին մասնակցելու են Աբրահամյան Ժիրայր Ռաֆիկի (անկուսակցական), Հարությունյան Օհան Ավետիքի (անկուսակցական), Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի (Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն) և Մինասյան Սևակ Սեդրակի (անկուսակցական):

Ժիրայր Աբրահամյանը Արմավիր քաղաքում բազմիցս ավագանու թեկնածու առաջադրված արմավիրի քաղաքացի է, նա մեկ անգամ եղել է ավագանու անդամ ներկայացնում եմ ԿԸՀ կայքից վերցված տվյալները՝ 16.10.2005թ.-ին 153 ձայն, 19.10.2008թ.-ին 170, 09.09.2012թ.-ին 177:

Մյուս թեկնածուն Հարությունյան Օհանն է, ով այժմ աշխատում է «ՀԵԾ» ՓԲԸ «Մուսալեռ» մասնճյուղում, որպես կուրսանտների վերլուծական և էներգիայի իրացման բաժնի ճարտարագետ: Նախկինում աշխատել է «Արմավիր գազ սերվիզ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում, որպես հերթափոխի պետ, ի դեպ «Արմավիր գազ սերվիզ» ՍՊԸ-ն պատկանում է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորորդի՝ Խաչիկ Խլղաթյանին: «Արմավիր գազ սերվիզ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ն, որը գտնվում է Արմավիր քաղաքի Շահումյան 53 հասցեում՝ հայտնի է բազմաթիվ խախտումներով, ի դեպ գազալցակայանը կառուցվել է բնակելի շենքերի կողքին: Օհան Հարությունյանը երկու անգամ եղել է Արմավիրի ավագանու անդամ՝ 09.09.2016թ.-ին 871 ձայն, 09.09.2012թ.ին 522 ձայն: Օհան Հարությունյանի անունը կապվում է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ և ըստ շրջանառվող լուրերի նա առաջադրվել է նախկին քաղաքապետի և ներկայիս ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի հորդորով:

Թեկնածուներից Դավիթ Խուդաթյանը ներկայումս Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Նախկինում աշխատել է վարկային կազմակերպություններից մեկում, որպես վարկային մասնագետ: Մասնակցել է 02.04.2017թ.-ի ԱԺ ընտրություններին հավաքելով 789 ձայն թիվ 6 ընտրական տարածքից:

Չորրորդ թեկնածուն Սևակ Մինասյանը աշխատում է «Եռասյուն» ՍՊԸ-ում որպես իրավաբան, 16.10.2005թ.-ին ընտրվել է Արմավիրի ավագանու անդամ 438 ձայն: 2011թ.-ի մարտի 20-ին մասնակցել է Արմավիրի քաղաքապետի ընտրություններին 5806 ձայն:

Հ.Գ.

Ընտրությունների մասին տեղեկատվությունը վերցված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից www.elections.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
1
6832 | 0 | 1
Facebook