Իմաստուն դատողություններ, որոնք, ավա~ղ, չեն կարող փոխել աշխարհն ու մարդուն
Քաղաքականության ոլորտ մի' մտեք, քանի դեռ ձեր կաշին ռնգեղջյուրի կաշվից մի քիչ բարակ է: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882 – 1945), ԱՄՆ 32-րդ նախագահ ***** Մեր առաջընթացը ստուգվում է ոչ թե արդեն իսկ մեծ հարստություն ունեցողների հարստության մեծացմամբ, այլ նրանով, թե մենք արդյո՞ք ունակ ենք բավականաչափ ապահովել նրանց, ովքեր շատ չքավոր են: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ ***** Բռնապետի մեջ մարդն ու քաղաքացին ընդմիշտ մեռնում են: Ֆեոդոր Դոստոևսկի (1821 - 1881), ռուս գրող *****Սրիկային ծառայություն մատուցողը կրկնակի է սխալվում. նախ` օգնում է նրան, որն օգնություն ստանալու արժանի չէ, երկրորդ` վտանգի է ենթարկում հենց ինքն իրեն: Ֆեդրոս (մ.թ.ա 20 – մ.թ. 50), հռոմեացի առակագիր ***** Եթե մեծամասնությունը երբեմն նույնիսկ ճիշտ ընտրություն է կատարում, ապա նույնիսկ այդ ընտրությունը հիմնված է կեղծ դրդապատճառների վրա: Ֆիլիպ Չեստերֆիլդ (1694 - 1773), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, գրող ***** Պահպանողականն այն մարդն է, որը թեպետ կատարելապես առողջ ոտքեր ունի, բայց այդպես էլ չի սովորել քայլել: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ ***** Դիկտատուրայի միակ առավելությունը. ընտրությունների արդյունքներն իմանալու համար կարիք չկա ժամերով նստել ռադիոընդունիչի մոտ: Ֆրանսուա Մորիակ (1885 - 1970), ֆրանսիացի գրող, «Նոբել» մրցանակի դափնեկիր ***** Քաղաքական գործիչները բեռնիչների նման են: Նրանց պետք է պարբերաբար ու նույն պատճառներով փոխել: Ֆրանսիական ասացվածք ***** Լավ կատարողների ձեռքերում տխմար օրենքները լավն են, իսկ ամենալավ օրենքները տխմարների ձեռքերում վնասակար են: Ֆրիդրիխ 2-րդ Մեծ (1712 - 1786), Պրուսիայի թագավոր ***** Ցանկացած քաղաքական գործչի մեծ շնորհն այն չէ, որ հոսանքին համընթաց լողա, այլ ցանկացած իրավիճակ իր օգտին ծառայեցնի: Ֆրիդրիխ Մեծ ***** Բռնապետության պայմաններում շատ ավելի հեշտ է գործելը, քան մտածելը: Հաննա Արենդտ (1906 - 1975), ծագումով հրեա ամերիկացի փիլիսոփա, պատմաբան ***** Ամբողջատիրական ռեժիմի պայմաններում կատարյալ մարդը որ թե համոզված ազգայնականն է կամ կոմունիստը, այլ այն մարդը, որի համար փաստի ու հորինվածքի, ճշմարտության ու կեղծիքի միջև տարբերություն այլևս գոյություն չունի: Հաննա Արենդտ ***** Դեմոկրատիան հիմնվում է այն համոզման վրա, որ սովորական մարդկանց մեջ անսովոր հնարավորություններ են առկա: Հարի Էմերսոն Ֆոսդիկ (1878 - 1969), ամերիկացի կրոնական գործիչ, գրող ***** Հիմա այնպես է ստացվում, որ եթե չորս տարով ընտրում են ոչ այն մարդուն, ապա տառապում է և' այդ մարդը, և' ժողովուրդը, իսկ նրան հետ կանչել չեն կարող: Գենադի Խոդիրև (ծնվել է 1942-ի), խորհրդային պետական գործիչ, Նիժնի Նովգորոդի նախկին նահանգապետ ***** Բարելավեք մարդկանց կենսապայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին: Հորաս Ֆլետչեր (1849 - 1919), ամերիկացի սոցիոլոգ, բժշկության փորձագետ ***** Քանի որ հնարավոր չէ ապրել այնպես, ինչպես ուզում ես, ապա ապրիր այնպես, ինչպես կարող ես: Ցեցիլիուս Ստատիուս (մ.թ.ա. 220 - 167), հռոմեացի երգիծաբան, բանաստեղծ ***** Ժողովրդի բարեկեցությունը օրենքներից բարձրագույնն է: Կիկերոն (մ.թ.ա. 106 - 43), հռոմեացի պատական գործիչ, հռետոր, գրող ***** Դեմոկրատական պետությունն այնքան է ուժեղ, որքան զգոն է նրա քաղաքացիների խիղճը: Չարլզ Թոբի (1880 - 1953), ամերիկացի քաղաքական գործիչ ***** Հայտնի է, որ անսահմանափակ իշխանություն ունեցողներն անհիշելի ժամանակներից ի վեր այն առավելությունն ունեն, որ կարողանում են իշխել բոլորին, բացի սեփական կրքերից: Չարլզ Դիկկենս (1812 - 1870), անգլիացի գրող ***** Իրավունքի վրա չհիմնված իշխանությունը մարդկային երևակայության պատկերացրած բաներից ամենաարգահատելին է. այն վտանգավոր է նրանց համար, ովքեր ենթակա են այդ իշխանությանը, և այն ինքն իրեն կործանման է տանում: Մաքսիմ Շատամ (ծնվել է 1976-ին), ֆրանսիացի գրող ***** Իսկական բռնակալությունը միշտ սկսվում է նրանից, ինչը շահագործում է հասարակական կարծիքը: Չեզարե Բեքարիա (1738 – 1794), իտալացի քարոզիչ, փիլիսոփա, հրապարակախոս, քաղաքական գործիչ ***** Լավագույն կառավարությունն այն կառավարությունը չէ, որը մարդկանց ամենաերջանիկն է դարձնում, այլ այն կառավարությունը, որն առավել մեծաքանակ մարդկանց է երջանիկ դարձնում: Շարլ Դյուկլո (1704 - 1772), ֆրանսիացի պատմաբան ***** Օրենքները սարդոստայն են. խոշոր ճանճերն այն ճեղքում ու անցնում են, իսկ մանրերը դրանից չեն կարողանում դուրս գալ: Շարլ դը Մոնտեսքյո (1689 - 1755), ֆրանսիացի փիլիսոփա, գրող ***** Ազատությունն օրենքով թույլատերելին անելու իրավունքն է: Շարլ դը Մոնտեսքյո ***** Դեմոկրատիայի պայմաններում ժողովուրդը որոշ առումով տիրակալ է, իսկ որոշ առումով` հպատակ: Շարլ դը Մոնտեսքյո ***** Բացարձակ հնազանդությունը ենթադրում է տգիտությունն այն մարդու, ով ենթարկվում է: Այն ենթադրում է նաև տգիտությունը նրա, ով հրամայում է: Շարլ դը Մոնտեսքյո ***** Դեմոկրատիայի սկզբունքն առաքինությունն է, քանի որ քաղաքացիներին ղեկավարողը հայրենիքի նկատմամբ սիրո և հավասարության զգացմունքն է: Միապետության սկզբունքը պատիվն է, բռնակալությանը` սարսափը: Շարլ դը Մոնտեսքյո ***** Քաղաքացու համար քաղաքական ազատությունն իր անվտանգության համոզվածության վրա հիմնված հոգեկան խաղաղությունն է: Շարլ դը Մոնտեսքյո ***** Իշխանությամբ օժտված ցանկացած մարդ հակված է այն չարաշահել: Շարլ դը Մոնտեսքյո ***** Մեկ մարդու նկատմամբ թույլ տրված անարդարությունը սպառնալիք է բոլորի համար: Շարլ դը Մոնտեսքյո ***** Ազատությունը բարիք է, որը թույլ է տալիս օգտվել նաև այլ բարիքներից: Շարլ դը Մոնտեսքյո ***** Օրենքների դաժանությունը խոչընդոտում է դրանց ենթարկվելուն: Շարլ դը Մոնտեսքյո ***** Լավ ստրուկ դառնալու համար նախ հարկավոր է լինել վատ քաղաքացի: Շարլ դը Մոնտեսքյո ***** Ամենադաժան բռնակալությունն այն բռնակալությունն է, որը հանդես է գալիս օրինականության քողի և արդարության դրոշի ներքո: Շարլ դը Մոնտեսքյո ***** Օրենքը ժողովրդի նկատմամբ սիրո արտահայտություն է: «Շան Ցզյու Շու», մ.թ.ա. 3-րդ դարի չինական ժողովածուից ***** Երբ ժողովուրդը տխմար է, նրան հեշտ է կառավարելը: Շան Յան (մ.թ.ա. 390 - 338), չինացի մտածող ու քաղաքական գործիչ ***** Միայն նա է ուրիշին հավասար, ով դա ապացուցում է, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում է այն նվաճել: Շարլ Բոդլեր (1821 - 1867), ֆրանսիացի բանաստեղծ ***** Քաղաքականության մեջ հարկ է լինում դավաճանել իր երկրին կամ իր ընտրողներին: Ես նախընտրում եմ երկրորդը: Շարլ դը Գոլ (1890 - 1970), Ֆրանսիայի նախագահ ***** Բազում ժողովուրդները սարսափի կմատնվեին, եթե իմանային, թե ինչպիսի մարդիկ են իշխում իրենց: Շարլ Թալեյրան (1754 - 1838), ֆրանսիացի դիվանագետ ***** Իմ մեջ Բակունինը (ռուս աշխարհահռչակ անարխիստ) ողջ է: Ալբեր Քամյու (1913 - 1960), ֆրանսիացի գրող, փիլիսոփա |
Abone ol ve malalelerin yayınla: