Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վաղը դեռ կհասցնի իր մասին մտածել տալ. ապրիր այսօրով

18:02, pazartesi, 28 mayıs, 2018
Վաղը դեռ կհասցնի իր մասին մտածել տալ. ապրիր այսօրով
     -Մա՛մ, վաղը ծնունդդ է, ի՞նչ նվիրեմ քեզ: Կուզե՞ս քո սիրած մագլցող վարդերից կտրեմ ու մի մեծ թուփ բերեմ:
    
     Մամայիս վաղը չեկավ, իհարկե, ես վարդերը բերեցի, բայց...
    
     Բայցերը հարցականներ են առաջացնում, որոնք մինչև հիմա իմ կողմից պատասխան չեն ստացել: Ախր ա՛յ անխելք, ինչու՞ վաղը, ինչու՞ հենց ծնունդին, ինչու՞ ոչ հենց այդ պահին:
    
     Մենք միշտ ապրում ենք ԵՐԵԿՎԱ ու ՎԱՂՎԱ օրվա համար, առանց հասկանալու, որ երեկն անցավ, իսկ վաղը գուցե չգա:
    
     Մենք ապրում ենք, որ գոհացնենք վաղվան, իսկ մեր այսօրը քաղցած ենք թողնում: Սիրո, կրքի, համբույրի, վայելքի, երջանիկ զգալու, կյանքը լիարժեք վայելելու քաղցով:
     Մենք ապրում ենք ոչ թե մեզ համար՝ այլ ուրիշների վաղվա կարծիքի: Մենք մարում ենք մեր մեջ եղած կրակը և դրան զսպվածություն անվանում:
     Արդեն սկսել եմ հավատալ, որ չկա ավելի անկեղծ սեր, քան սերը վաղվա օրվա հանդեպ:
     Վերջ...
    
     Ես փոխում եմ իմ խաղի կանոննները՝ սիրահարվելով այսօրվան:
     Իսկ վաղը, վաղն արդեն այսօր կդառնա...
    
     Անուշ Գասպարյան
    
    
Kaynak: Mamul.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2138 | 0 | 0
Facebook