Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անվախ մարդը դա անպատասխանատու մարդն է

15:09, cumartesi, 12 mayıs, 2018
Անվախ մարդը դա անպատասխանատու մարդն է

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ անհրաժեշտ է լինում ճնշել Տուլոնում համախմբված հակահեղափոխական խմբավորումը: Հանրապետականների բանակի հրամանատարությունը հանձնարարվում է գեներալ Կարտոյին: Հակահեղափոխական ռոյալիստներն օգնություն են խնդրում Մեծ Բրիտանիայից: Տուլոն է ժամանում անգլիական, իսպանական, սարդինական և նեապոլիտանական 19 հազար զինվոր:

Մարտերն սկսվում են 1793-ի սեպտեմբերին: Հանրապետականների հրետանու հրամանատար Դոնմարտին ծանր վիրավորվում է, և Կոնվենտը, որպես փոխարինող, ուղարկում է կապիտան Նապոլեոն Բոնապարտին:

Մարտական գործողություների ընթացքում զինվորներից մեկը նկատում է, որ երիտասարդ կապիտանը հրետանային հուժկու համազարկերի ժամանակ քամու բերանն ընկած եղեգնի նման դողում է: Զիվորը մյուս զինվորներին ասում է.

-Հապա նրան նայե՛ք, նա մահից վախենում է:

-Այո՛, վախենում եմ, - պատասխանում է Նապոլեոնը: - Բայց ես շարունակում եմ պայքարել, շարունակում եմ կռվել: Եթե դուք գոնե մեկ կաթիլի չափ այն վախն զգայիք, որն համակել է ինձ, անհապաղ կճողոպրեիք:

Վախը փոքրոգության նշան չէ: Կյանքի տարատեսակ բարդ ու դժվարին իրավիճակների հանդիման մեզ համակած այդ վախն օգնում է, որ մենք այդ ամենին արժանապատվորեն և համարձակորեն դիմակայենք: Ով վախով է համակվել և, այնուամենայնիվ, գործել է՝ ինքն իր մեջ ճնշելով այդ վախը, ապացուցել է, որ ինքն համարձակ է:

Իսկ ով դժվարին իրավիճակում հաշվի չի առել վտանգները, ապացուցում է, որ ինքն անպատասխանատու անձնավորություն է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4189 | 0 | 0
Facebook