ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ, ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՒՄ, ՄԵՐ ԱՐԴԱՐԱՄԻՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ
…Այլապես մեր ծրագրերն ու հին ու նոր կառավարությունները անպտուղ կհաջորդեն մեկը մյուսին, առանց ոգեղենի, հավատի և փոխադարձ վստահության և հանդուրժողականության պաշարների: ԵՎ շարժումը իր «իր սայլը տեղից էլ չի շարժի» … Մենք, Արծիվ մահապարտներս, անում ենք մեր վերջնաքայլը` միասնաբար միանում ենք ժողովրդական շարժմանը, և շարունակում երթը` դեպի մայիսյան և շարունակական նորանոր հաղթանակներ: Արդարացի են` մեր բանակի և ժողովրդի ձեռքբերումներն այսօր, թե սահմանում, թե ստեղծագործ կյանքում, մեր ժողովրդի ոգու կորովը, որ միշտ արթուն է: Հրատապ է երիտասարդական «Քայլ արա» շարժման կողմից առաջ քաշված խնդիրների լուծման գործառույթներում հասարակության բոլոր շերտերի ընդգրկումը. Երկրում առկա ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար` - համայն հայության ուժն ու կորովը միավորելը և բազմապատկելը. - քաղաքացիական հասարակության կայացմանը նպատակաուղղված շարժումը համակարգային նոր հիմքերի վրա դնելը. - արդարացի շարունակվող պայքարը հաղթանակած առաջ մղելը. - Երիտասարդական Հայաստան նոր պետության կառուցման գործընթացում` հանուն Հայաստանի, Արցախի, և համայն հայության ազգային շահի հետապնդումը. - Հայ ժողովրդի անվտանգության ապահովումը. - ունեցած պահանջատիրությունները և, առաջնահերթ` Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը. -Մայիսյան հաղթանակների շարունակական բնույթի ամրապնդումը: ՈՒստի «Արծիվ մահապարտներս» մեր զավակների, անկախության սերունդ, ապրիլյան պատերազմի հերոս հայ երիտասարդության հետ, որպես ժողովրդի մի մասնիկ-առաջամարտիկ, որպես մահին պարտության մատնողներ` այս դժվարին օրերին կանգնած ենք հանուն արդար ու ժողովրդավարական Հայաստանի պայքարող ժողովրդի կողքին` քաղաքական զարգացումների և կատակլիզմների կենտրոնում` որպես շանթարգել, ներքին և արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման հաստատուն դիրքերում: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակային զարգացումներից, նկատի ունենալով, որ Շարժումը հավակնում է ձևավորել նոր իշխանություն, որը մի քանի անգամ պետք է տարբերակվի, և որակապես բարձր լինի նախորդներից, ու շատ թափանցիկ ու պարզ պայմաններում համախմբի բոլոր ինտելեկտուալ, փորձառու ուժերը, և ժամանակակից տեխնոլոգիական ղեկավարման նոր ռեսուրսները, դիտարկելով երիտասարդությունը առաջին պլանում, առանց ցայտուն օլիգարխիական հիերարխիայի ընդգրկման, առաջարկում ենք, նաև խորհուրդ ենք տալիս` ¨ Խորհրդարանական բոլոր կուսակցություններին և խմբակցություններին` ինքնալուծարվել կամ կասեցնել ներկայիս քաղաքական, խորհրդարանական և ղեկավարակազմի գործունեությունը, ազատվելով հայտնի և անհայտ անուններից /մականուններից/, այսօրվա ռեալ թիմերով /բացառելով շարժմանը միացած անդամներին, կամ թիմերին/, ներկայանալ քաղաքական դաշտ` Ապրիլյան ՄԵՐ ՔԱՅԼԸ շարժման հարթակ, զրոյական ելման դիրքից, Ապրիլյան շարժման բարձր հովանու տակ մասնակցելու, կամ հրաժարվելու մասնակցել իշխանական և Ազգային ժողովի ընտրություններին: ¨ Ընտրության տեխնոլոգիայի մեջ հնարավոր է կիրառել` անկախ կուսակցական պատկանելությունից, մեկ անդամատոմսով, այն է` 2018թ. երիտասարդական ապրիլյան շարժման սկզբունքներից և գաղափարաբանությունից` այդ չափանիշներով ներկայանալի լինել թե ժամանակավոր կառավարության և թե Ազգային ժողովի նոր խորհրդարանի ստեղծման աշխատանքներին: ¨ ՀՀԿ-ին` դրսևորել բարի կամք, և անցումային փուլում չառաջադրել ՀՀԿ-ի թեկնածու վարչապետի պաշտոնում, հաշվի առնելով ժողովրդական շարժման պահանջը, և քվեարկել ժողովրդական թեկնածուի օգտին, առանց որևէ նոր պահանջի: ¨ Շարժման առաջնորդի ղեկավարությամբ ձևավորել Ազգային շարժման խորհուրդ, և ՀՀ նախագահի` Ա.Սարգսյանի հետ համատեղ ձևավորել կրճատված /8-10 նախարար/ պորտֆելներով ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն: Նախարարների բոլոր պորտֆելները դարձնել Անկուսակցական, ով նշանակվում է` կասեցնում է կուսակցանությունը: Մենք առաջարկում ենք նաև վերստին միացնել` 1/ Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, մունիցիպալ ոստիկանական և նրանց աջակցող ուժերը: 2/ Ներքին զորքերը դարձնել ազգային գվարդիա` ներքին և արտաքին ահաբեկության դեմ պայքարի համար` Ազգային անվտանգության կազմում: 3/ Վերադարձնել Սահմանապահ զորքերը, և այդ հասկացողությունը ՀՀ Պաշտպանության նախարարությանը, և հավասարապես ստրատեգիական առումով` բախշել այն Հայաստանի ողջ սահմանի երկայնքով, Իրան-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան սահմանագծով, պահանջվող խորությամբ «Հատուկ նշանակության» զորքերի հետ համաձայնեցված մարտավարությամբ: Այսպիսով կկրճատվեն ողջ ոստիկանական զորքերը երկու և ավելի անգամ… Պետությանը այլ սպառնալիքների դեպքում այն կարող ենք զորահավաքագրել, 4/ Պետք է միացնել նաև Սոցիալական և Առողջապահության ապահովման նախարարությունները, 5/ Գիտության զարգացման, Կրթության, Մշակույթի, Երիտասարդության աջակցության, և Սպորտի նախարարությունները, 6/ Առևտրի, Տուրիզմի զարգացման, 7/ Պետեկամուտների և Էկոնոմիկայի, Նորագույն տեխնոլոգիաների կիրառման և Արտաքին ինտեգրման, 8/ Արտաքին գործերի. միջազգային հարաբերությունների և Սփյուռքի նախարարությունները… Առաջնահերթության կարգով, պետք է նշանակվեն Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ղեկավարները, և ուժային նախարարները: ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ |
Abone ol ve malalelerin yayınla: