ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ- ԵՐԿՐԱՊԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
• Վերահաստատելով մեր նվիրվածությունը երկրապահական հիմնադիր սկզբունքներին և ձևավորված ավանդույթներին. • Մերժելով երկրապահին խորթ երևույթները` երկրի և մեր ներքին հարցերի ստիպողական և ուժային լուծման մեթոդները. • Խորապես մտահոգված երկրապահ ազատամարտիկների և «Երկրապահ կամավորականների միություն» Հ/Կ ճակատագրով, • Դիտարկելով, որպես առաջնահերթություն` մեր ժողովրդի անվտանգության ապահովումը, երկրապահի և բանակի ձեռքբերումների ամրապնդումը, • Միևնույն ժամանակ կարևորելով Երկրապահի` որպես հայրենյաց պաշտպանի ինքնության և նկարագրի մեջ մեր և բոլոր երկրապահների մասնակցության անհրաժեշտությունը, • Առաջնորդվելով մեր զինակից ընկերների և Երկապահ ազատամաարտիկների մեծամասնության պահանջով, Հայտարարում ենք` • Մենք, և մեզ աջակցող գրեթե բոլոր երկրապահները և ազատամարտիկները, վճռականությամբ լի ենք շարունակելու մեր գործունեությունը առանց ետին մտքերի, անձնական, խմբակային և քաղաքական շահերի, ԵԿՄ շարքերում, դառնալով միասնության և արդարամտության երկրապահ դրոշակակիր, անկախ կուսակցական պատկանելությունից, հասարակության մեջ գրաված դիրքից, հեղինակությունից և պաշտոնից, - առաջնային պլանում ունենալով անհատի, հասարակության, բանակի և պետության անվտանգության ապահովումը և հանուն որի` լծվել ոչ միայն ռազմի գործի, այլ բազմակողմանի և բեղմնավոր աշխատանքի, նոր սերնդի հետ համահունչ քայլելու, առողջ տրամաբանելու, ստեղծագործելու և բարեկեցիկ ապրելու համար: • Մենք և բոլոր մեր զինակից ընկերները գիտակցում ենք, որ միայն մեր անդուլ, քրտնաջան, հանդուրժողականոության, փոխադարձ հարգանքով և վստահությամբ պայմանավորված` ծրագրված գործունեության շնորհիվ Երկրապահ ազատամարտիկների շահերը պաշտպանող ԵԿՄ միասնական կամքի և գաղափարի ամրապնդմամբ, սերունդներին, այս դասը և փորձառությունը հանձնելու նպատակով, յուրաքանչյուրս նպաստ ենք բերելու երկրապահի հեղինակության վերականգնմանը, • Առաջնային խնդիր ենք համարելու ԵԿՄ-ի և նրանից այս կամ այն կողմ օտարված անդամների համար` մերանի դեր ստանձնել հասարակական համերաշխության հաստատման և առճակատող բևեռացումների հարթեցման հարցերի լուծման գործում, • Վերադարձի ճանապարհ ենք հարթելու Երկրապահի երդմանը հավատարիմ, սակայն տարբեր ճամբարներում և ճամփաներում դեգերող Երկրապահի միասնական, գրագետ և օրինապահ գործունեությանը ծարավ, բարի անուն ու համբավ վաստակած արժանավոր ազատամարտիկներին, • Կրկին կոչ ենք անում մեր ազատամարտիկներին, երբ մեր շեմին չոքել է պատերազմի կրկին բորբոքման վտանգը, • Արցախի ճանաչումը դարձել է օրվա հրամայական, • Մեր ողջ ուժն, ու մտավոր և ոգեղեն կարողությունը նպատակամղվելու է մեր ապագային և սերնդին սպառնացող վտանգների հաղթահարմանը և աճող սպառնալիքներին դիմակայելուն, -Այդ ճանապարհը հաղթահարելիս մենք ելնում ենք մեր իսկ համահայկական դիմադրողականությունից, ամուր կեցվածքից, նորագույն տեխնոլոգիական համալիր, թռիչքային զարգացումներից, ոգու և հավատի ամրակուռ դաշինքով անխուսափելիորեն պետք է ամրապնդենք մեր հողը և հայրենին: • Մեր ժողովրդի հաղթանակի բանալին զսպանակի պես ձիգ բանակն է, և նրան սնուցող ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՂ- ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ, ԵՐԿՐԻ ԶԱՐԿԵՐԱԿ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵՐ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: «Այնպես, որ թող կասկածի ժանգը ձեզ չտանջի, յուրայինների մեջ թշնամի մի փնտրեք բոլորս ալ հայուն մարմնավորող միս ու արյուն ունեցող աշխարհաշեն ու ստեղծող մի ողջ ու ողջակիզվող ժողովուրդ ենք»: • ՈՒստի այլևս մենք հերքում ենք բոլոր տեսակի լուրերն ու ասեկոսները, որոնք վերաբերում են Երկրապահի «քանդվելուն», որը երբևէ օրինական ուժ չի կարող ստանալ: «ԵՐԿՐԱՊԱՀԸ» պետք է վերակազմակերպվի, և դառնա Պաշտպանության նախարարությանը կից, բանակը սնուցող ազգային կառույց, ոչ միայն վետերանների և ազատամարտիկների միություն, այլ` բանակից վերադարձած զինապարտների, հատուկ նշանակության զորախմբերից զորացրված, սակայն անհրաժեշտության դեպքում զորահավաքագրված` պրոֆեսիոնալներից կազմված հատուկ բրիգադների վերածված, պատերազմն իր վրա վերցնող հատուկ նշանակությամբ զորախումբ, այլ նաև գիտական, արտադրական, և թիկունքային յուրահատուկ լաբորատորիա` փորձառության, խորհրդատվական կենտրոն, մասնագիտական, ռազմահայրենասիրական, և ազգային ինքնությունն ու ազգային շահը հետամտող և հետպնդող նվիրյալների դաշինք… - ԵՎս մեկ անգամ շեշտում ենք, որ շարունակելով մեր գործը ԵԿՄ-ում, ստեղծելու ենք փոխադարձ հանդուժողականության և վստահության մթնոլորտ, Երկրապահը համախմբելու, նրա բարի համբավը և անունը վերականգնելու, նրա գրագետ գործունեությունը վերակազմակերպելու ի փառս հայկական բանակի և ռազմարվեստի զարգացման, նոր Հայաստանի զորացման, նոր սերնդի ուրույն, գիտակից, երջանկավետ ազգային դիմագծի կերտման, երկրի և համայն հայության հաղթաքայլի և համապարփակ անվտանգության հաստատման գրավական` սիրով լեցուն համերաշխ, բարենորոգ ու հաղթանակած Հայաստան կառուցելու համար: Երկրապահ ազատամարտիկներ, երկրապահ սպաներ, երկրապահ մասնագետներ, երկրապահ ռազմիկներ, ռազմի գործիչներ, աշխատավորներ, զինվորներ` ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ… |
Abone ol ve malalelerin yayınla: