Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանրապետական ֆուտբոլի առաջնություն

20:27, salı, 26 mart, 2013
Հանրապետական ֆուտբոլի առաջնություն

Ֆուտբոլն ու քաղաքականությունը աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերն են: Այդ խաղին մասնակցում են տարբեր «կուսակցություններ» ՝ իրենց խաղացողներով: Հայկական ֆուտբոլը ձևավորվել է 1991 թվականին: 1998 թվականից հայկական ֆուտբոլում առաջատար դիրք է գրավում և բոլոր մրցաշարերում հաղթանակ է կրում «Հանրապետական» կուսակցությունը: Կուսակցությունն իր կազմում փորձում է ձեռք բերել բոլոր լավ խաղացողներին:

Մեր երկրում խաղը տարբերվում է նրանով, որ ունի մեկ դարպաս՝ «նախագահի նստավայր», իսկ «penalty» -ն «ԽՓՈՒՄ է» միայն նախագահի նստավայրը: Իսկ ֆուտբոլային դաշտի երկարությունը, Բագրատյանի պնդմամբ, չի գերազանցում «100 քայլը»:

Ինչպես ցանկացած «ժողովրդավարական» երկրում, այնպես էլ Հայաստանում «football championship» -ը տեղի է ունենում 5 տարին մեկ: Առաջնությանը մասնակցում են 2 թիմեր: Այս տարի «football championship» -ի առաջին փուլը մեկնարկեց հունվարի 21-ին և ավարտվեց փետրվարի 18-ին: Խաղի դատավորն էր Տիգրան Մուկուչյանը, իսկ խաղը դիտելու էին եկել աշխարհի տարբեր երկրներից միջազգային կազմակերպությունների դիտորդներ, որոնք խաղադրույք կատարել էին «Հանրապետականի» օգտին՝ հիմնվելով «The Gallup» -ի և Ադիբեկյանի կողմից կանխատեսված 58 «GOAL» -երին: Իսկ ֆուտբոլասեր հայ հասարակությունը երկրպագում էր մյուս թիմին:

1998 թվականից առ այսօր հաղթանակած «Հանրապետական» կուսակցությունը փորձում է ևս մեկ անգամ ստանալ գավաթը: Թիմի կազմում են ներգրավված հույներ, մասոններ և ջհուդներ: Մյուս թիմում խաղում էին ինչպես նոր խաղացողներ, այնպես էլ խաղացողներ, որոնք տեղ չէին գտել «Հանրապետականի» թիմում:

Առաջին խաղակեսի ավարտից հետո ընդդիմադիր թիմից մնացին երկու խաղացողներ, քանզի հենց առաջին խաղակեսում ծանր վնասվածք ստացավ Պարույր Հայրիկյանը: Անհասկանալի պատճառներով խաղից դուրս եկավ Արամ Հարությունյանը:

Եվ այսպես, երկրորդ խաղակեսում ընդդիմադիր դաշտում մնացին երկու խաղացողներ՝ Անդրեաս Ղուկասյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս խաղակեսի սկզբում ընդդիրմադիր խաղացողները փորձում էին «գրոհել» «Հանրապետականի» դարպասը: Ընդդիմադիրները դժգոհում էին մրցավարից, սակայն նրա գործողությունները արդարացրեց եզրային մրցավար Գագիկ Հարությունյանը:

«Հանրապետականներն» իրենց կազմում փորձում են ներառել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այժմ ընթանում են բանակցային գործընթացներ, ըստ որի, պետք է որոշվի Հովհաննիսյանի «transfer» -ի ձեռք բերման պայմանները:

«Հանրապետականի» կազմ է փորձում ներառվել նաև Պարույր Հայրիկյանը:

Առաջնությունը դեռ շարունակվում է:

Խաղի ավարտին մնացել են հաշված օրեր, որին կհաջորդի Երևանի գավաթի առաջնությունը:

Ֆուտբոլային մրցաշարից բացի աշխարհում եղել են նաև ԱՍՊԵՏԱԿԱՆ մրցաշարեր…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5819 | 0 | 0
Facebook