Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքական Քաոս և Րաֆֆի Հովհաննիսյանի «ներդրումը»

00:16, cuma, 17 mayıs, 2013
Քաղաքական Քաոս և Րաֆֆի Հովհաննիսյանի «ներդրումը»
     Քաոսի տեսությունը ասում է, բարդ համակարգերը մեծապես կախված են նախնական պայմաններից, և փոքր փոփոխությունները հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների: Որպեսզի հասկանալի դառնան անկանխատեսելի հետևանքները անհրաժեշտ է անցում կատարել համակարգերի սկզբնական պայմաններին և հերթականությամբ հասկանալ շեղումները:
    

Քաոսի տեսությունը գործում է բոլոր երևույթներում:


     Քանի որ ավարտվեցել են քաղաքական գործընթացները՝ նախագահական և ավագանու ընտրությունները, քաոսի տեսությունը փորձենք տեղադրել քաղաքական դաշտում և հասկանալ քաղաքական քաոսի պատճառները:
     Քաղաքական քաոսի պատճառը հասկանալու համար անհրաժեշտ է քաղաքական գործիչների և կուսակցությունների քայլերը հերթականությամբ վերլուծել, հասկանալ շեղումները՝ սկզբնական իրավիճակի և արդյունքի փոփոխությունները:
     Առաջին վերլուծությունը կատարենք «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված, Սերժ Սարգսյանի «հիմնական» մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը շուրջ:
     Քայլ 1. Հաշված ամիսներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու և ծախսերը հոգալու համար սկսում է համազգային հանգանակություն:
     Քայլ 2. Րաֆֆի Հովհաննիսյանը պատվիրեց ամենամեծ թվով պաստառները և ըստ ԿԸՀ տվյալների՝ քարոզչական նպատակով կատարված ծախսերի չափով, նա միայն զիջում էր Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննսիյանը քարոզչական նպատակով ծախսեց ավելի քան 90 միլիոն դրամ:
     Քայլ 3. Րաֆֆի Հովհաննիսյանը մերժեց թեկանածուներից մի քանիսի առաջարկը՝ ստեղծել միասնական, համազգային թեկնածու, քանի որ նրա նպատակները էապես տարբերվում էին մյուս թեկնածուների նպատակներից:
     Քայլ 4. Ժառանգության առաջնորդը սկսեց մեծ զանգվածներ հավաքել Ազատության հրապարակում, իսկ մի քանի օր անց հանդիպեց Սերժ Սարգսյանին: Հանդիպումից հետո փոխվեց Րաֆֆի Հովհաննիսյանի տրամադրվածությունը և վճռականությունը:
     Քայլ 5. Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին անհասկանալի պատճառներով այցելեց Ծիծեռնակաբերդ, իսկ այդ ընթացքում Արեմեն Մարտիրոսյան ոստիկանության աշխատակցին հայտարարեց, որ հանուն ժողովրդի նրանք, իբր թե հրաժարվել են «Ժառանգությանը» առաջարկվող կաշառքից:
     Քայլ 6. Ժառանգության թիմը մասնակցեց ավագանու ընտրություններին և առանց որևէ հակասությունների վերցրեցին մանդատները: Այնուհետև Ժառանգության թիմը հանդիպեցին Սերժ Սարգսյանին:

Գործողությունները հաջորդել են մեկը մյուսին, իսկ հիմա ունենք այն ինչ ունենք: Ստացվում է սկզբում Ժառանգությունը գումարի կարիք ուներ, հետո անհայտ աղբյուրներից նրանք ահռելի գումարներ շռայլեցին: Ընտրությունների ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը իր հայտնի ասուլիսի ժամանակ խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանին կատարված առաջարկների մասին: Իսկ հիմա «Ժառանգությանը» չի վիճարկու ո´չ կողմից նախագահական ընտրությունների, ո´չ ավագանու ընտրությունների արդյունքները:


     Հանգում եմ այն եզրակացության, որ խնդիրը մեկն էր, ինչպես կասեր Լևոն Զուրաբյանը, «ՌԵԺԻՄԻՑ ՄԻ ԲԱՆ ՊՈԿԵԼ»: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը մոռացել է ժողովրդի առաջ տված իր երդումը, մոռացել է իր խոստումները: Մոռացավ իրեն հավատացող ժողովրդին: Ավելին նա և նրա թիմը ժողովրդին օգտագործեց «ՌԵԺԻՄԻՑ ՄԻ ԲԱՆ ՊՈԿԵԼՈւ» համար:
     Շնորհակալ եմ համբերատար ընթերցելու համար: Քիչ ավելի ուշ կփորձենք հասկանալ Հրանտ Բագրատյանի «ներդրումը» քաղաքական քաոսում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5717 | 1 | 0
Facebook