Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նման զգացողություններ եղե՞լ են: Նման տենչանքեր ունեցե՞լ եք:

23:06, pazar, 26 mayıs, 2013
Նման զգացողություններ եղե՞լ են: Նման տենչանքեր ունեցե՞լ եք:
     Ձեզ երբևէ պատել է զգացողություն, ցանկանություն, երազանք, որ դուք ամեն ինչ կարող եք անել: Ակնթարթային մի պահ, երբ Ձեզ թվում է, որ դուք բարձունքում եք, Դուք իշխում եք բոլորին, Դուք ապահովել եք Ձեր երեխային դարի հաճույքներով, Դուք լավագույն ամուսինն եք, իսկ Ձեր կինը ամենաբարին, ամենախելացին, ամենաէլեգանտը և ամենագեղեցիկը, Դուք լավագույն դաշնակահարն եք կամ ջութակահարը: Ձեր մեղեդին լուռ լսում և հինանում են մարդաշատ դահլիճներում: Դուք լավագույն նկարիչն եք, Ձեզ նկարները ներկայացվում են Փարիզի լավագույն ցուցահանդեսներում, իսկ արվեստասեր հասարակությունը նախանձով ողջունում է Ձեզ: Դուք լավագույն մարզիկն եք, ով հաղթանակել է ռեկորդները և ձեռք է բերել բոլոր մրցանակները: Դուք բարձրունքում եք, Դուք հաղթահարեք եք ամեն ինչ և ամենքին: Դուք լավագույնն եք լավագույնններից: Այո, վստահ եմ Ձեզ մոտ եղել է նման զգացողություն, նման ակնթարթ, նման երազանք, նման ցանկություն:
     Սակայն հաղթանակը կյանքի և մարդկանց նկատմամբ Ձեր ուժը և հաղթանակները, ձեռբերումները ապացուցելու, հաղթանակը իշխանության տենչանքի, նշված բարձունքիններին հասնելու, բոլոր բնագավառներում առաջին հորիզոնականը զբաղեցնելու մեջ չէ: Կյանքի հաղթանակը մարդկանց նկատմամբ Ձեր բարօրությունների, Ձեր հոգեպես աջակցության, Ձեզ ընկերասիրության, Ձեր նվիրատվության, Ձեր հնչեցրած «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» «Ամեն» արտահայտությունների և այլ երևույթների գերակշռության մեջ է: Հաղթահարեք մարդկանց նման երևույթների թվով, պարզությամբ, անկեղծությամբ և ազնվությամբ, և վստահեցնում եմ՝ Դուք կհաղթանակեք ինքներդ Ձեզ: Դուք կհղաթահարեք կյանքը: Դուք կհաղթահարեք անհաղթահարելին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4751 | 3 | 0
Facebook