Խմորը՝
450 գրամ սպանախ
250 գրամ շաքարավազ
3 ձու
1 բաժակ ձեթ
2 բաժակ ալյուր
2 թեյի գդալ խմորի փխրեցուցիչ
Կրեմ՝
1 տուփ խտացրած կաթ
200 գրամ կարագ
Սառեցրած սպանախը հալեցնել, ձեռքերով լավ սեղմել, որ ավելորդ հեղուկը հեռացվի (ես մսաղացով եմ աղում՝ առանց սառեցնելու): Առանձին տարրայում ձուն և շաքարավազը ամենաբարձր արագությամբ հարել այնքան, մինչև շաքարավազը ամբողջությամբ լուծվի: Քիչ-քիչ ավելացնել ձեթը, հարել: Ավելացնել ալյուրները, որոնց նախապես խառնած է փխրեցուցիչը: Լավ հարել, ավելացնել սպանախի մզված զանգվածը, հարել: Խմրը լցնել 25 սմ-անոց ջեռոցի տարրայի մեջ, որի մեջ խմորեղենի թխման թուղթ է դրված: Թխել 180'C-ում 1 ժամ: