Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիրելի ծնողներ, զգուշացեք...

22:10, çarşamba, 18 aralık, 2019
Սիրելի ծնողներ, զգուշացեք...

ՈՒշադրություն

Սիրելի ծնողներ ջան, ինչքան կարող եք ձեր երեխաներին հեռու պահեք

Stars Factory / Աստղերի Ֆաբրիկա

կոչվող չարիքից, որպեսզի չփորձեն հոգեբանորեն կոտրել ձեր երեխային, իրենց ճաշակը թելադրել կամ ծնողին ստիպել երեխայի ցանկությանը դեմ գնալով հագցնել այն հագուստը, ինչը երեխան չի հավանում։

Այս մարդիկ ամեն գնով մտածում են միայն գումար աշխատելու մասին։ Սկզբից ներկայացնում են մի բան, հետո պարտադրում այլ բան։

Կազմայերպիչ Սուսաննա Բուդաղյանը նշում է, որ ունեն տասնյակ տարիների գործունեության փորձ, նախկինում հանդես են եկել այլ ՝ Santa L անվանմամբ և սա առաջին դեպքն է, երբ մասնակիցը դժգոհ է և իրենց մեղադրում է խաբեության մեջ։ Տեղյակ եմ, որ մասնակից ծնողների մի մասն էլ է դժգոհում, բայց վախենալով վճարված գումարը կորցնելուց լռում են... Կխնդրեի արձագանքել, և չթողնել ձեզ և ձեր երեխային խաբելով ոմանք փող աշխատեն...

Օրերս մասնակցել ենք իրենց կազմակերպած հագուստի ցուցադրման քասթինգներից մեկին, անցել ենք։ Որից ՀԵՏՈ ՄԻԱՅՆ պարզ դարձավ, որ քասթինգն անցած ամեն մի երեխայի համար պետք է վճարվի 40.000 (քառասուն հազար) դրամ։ Պարզ է, որ դա ոչ բոլորին էր հարմար, քանի որ քասթինգի հայտարարության մեջ այդ մասին ոչինչ գրված չէր։ Ինքս եմ տեսել, ինչպես որոշ երեխաներ գլխիկոր ու կոտրված հեռացան, գիտակցելով որ իրենց ծնողը այդ գումարը չի կարող վճարել...

Աղջիկս շատ ոգևորված էր այս ամենից, որոշեցինք մասնակցել մինչև վերջ, բայց քանի որ հագուստի ընտրության հարցում ունի նախընտրելի ոճ, ֆեյսբուքյան նամակագրությամբ խնդրեցի ուղարկել ներկայացվելիք հագուստներից մի քանի օրինակ՝ նշելով երեխայի տարիքը։ Ուղարկված 3 շորիկն էլ աղջկաս դուր եկավ, մենք կատարեցինք վճարումը, ստորագրեցինք պայմանագիրը։ Երեկ մեզ ուղարկեցին հագուստը ընտրելու, և.... պարզվում է, մեզ ուղարկած 3 շորերից միայն մեկն է իմ աղջկա տարիքին համապատասխան, որը երեխան հավանեց, նույնիսկ հագավ, բայց ինչպես ասեցին արդեն այլ մասնակից էր հագուստը ընտրել։ Դիզայների կողմից մեզ ցույց տրված շորերի մի մասը շատ հեռու էին ի սկզբանե ուղարկված շորերից, որն էլ, իհարկե, աղջիկս չհավանեց, մյուս մասն էլ պարզապես երեխայի գույնի, արտաքինի, տարիքի հետ սիրուն չէին նայվում, և միայն այս հարցում մեր և դիզայների կարծիքները համընկան։

Այսօր կազմակերպիչները խիստ զարմանում էին, թե ինչու պետք է 4 տարեկան երեխան հագուստ ընտրի՝ ծնողը ինչ հագցնի դա էլ պետք է հագնի, ԼՈՒ՞ՐՋ...

Երեխան է մասնակցում ցուցադրությանը, երեխան պետք է հավանի այն շորը, ինչը և պետք է ներկայացնի, քանի որ դա իր համար է արվում, որ իրեն լավ զգա։ Այդքան բացատրեցինք իրենց, որ մենք դա չենք անում մեր էգոյից դրդված, դա երեխայի համար է՝ եթե ձեր տան դուռը գրածս հասկացավ՝ կազմակերպիչներն էլ նույն ձև...

Մենք հրաժարվեցինք շարունակել համագործակցությունը՝ իրենք էլ գումար վերադարձնելուց են հրաժարվում։ Ես իմ երեխային չեմ կոտրում, հաշվի եմ նստում նրա ցանկությունների հետ և ոչ մեկի նրան կոտրել թույլ չեմ տա՝ ՈՉ ՄԵԿԻ...

Հ.Գ. Խնդրում եմ պատկան մարմինների, համապատասխան մասնագետների և մանկավարժների ուշադրությունը: Սա ավելի լուրջ թեմա է, քանի որ կազմակերպիչների անառողջ և անազնիվ գործողությունների հետևանքով շատ երեխաներ հոգեպես տուժել են կամ կտուժեն... Պե՛տք է կանխել նման ՈՃՈՎ աշխատող կազմակերպությունների գործունեություննը և նրանց զրկել հանուն իրենց գրպանի մեր երեխաներին կոտրելու հնարավորությունից...

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
| | |
1803 | 0 | 0
Facebook
COMMENT.am