Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Երբ փողը վեր է պատվից և ինքնասիրությունից։

04:10, pazar, 19 kasım, 2017
Երբ փողը վեր է պատվից և ինքնասիրությունից։

Բազմիցս անրադարձել ենք մեր պաշտոնյաների ապրելակերպին, նրանց արժեքային համակարգին և փողի հանդեպ ունեցած նրանց պաշտանմունքին։
     Այսօր ներկայացնենք ձեզ ՀՀ ամենաճանաչված պաշտոնյաներից մեկին, որը արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ և ցավոք սրտի ներկայացնում ՀՀ -ն միջազգային այնպիսի կառույցում ՝ ինչպիսին ՀԱՊԿ -ն։
     Այսպես ՝
     Նախկին ՀՀ ՊՆ Գլխավոր Շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, Գեներալ Գնդապետ Յուրի Խաչատուրովի և ընտանիքի գործունեությունը և բարոյական նկարագիրը փաստերով։
     1/ ԿԵՂԾ ՓԱՍՏԱՓՂԹԵՐՈՎ ԱՊՕՐԻՆԻ ՆՊԱՍՏ ԵՆ ՍՏԱՑԵԼ։ Դատական Գործ N: ԵԱՆԴ/5617/02/15,
     Յուրի Խաչատուրովի որդի ՝ Իգոր Խաչատուրովի կնոջից ՝ Աննա Խաչատուրովայից բռնագանձվել է 216.000 ՀՀ դրամ ավել ստացված նպաստի գումարը։Խաչատուրովները Ավանի սոցիալական ծառայություն են ներկայացրել կեղծ տեղեկանք, որ Աննա Խաչատուրովան չի աշխատում և դրա հիման վրա ստացել են մինչև երկու տարեկան երեխա ունեցող ՝ չաշխատող մայրերին հասանելիք նպաստ ամսեկան 18.000 ՀՀ դրամ։ Կեղծիքը բացահայտվել է, սոցիալական ծառայությունը պահանջել է ավել ստացված գումարը, սակայն Խաչատուրովները հրաժարվել են հետ վերադարձնել գումարը և սոցիալական ծառայությունը ստիպված դիմել է բռնագանձման հայցով դատարան, որը բավարարվել է և կատարվել է բռնագանձում։
     2/ ԽՈՍԱՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ և ՀՐԱԺԱՐՎԵԼ ՎՃԱՐԵԼ
     Դատական Գործ N: ԵԱՔԴ/1367/02/12
     Հայցվոր ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ Իգոր Խաչատուրովը հանդիսացել է 091-00-01-00 հեռախոսահամարի բաժանորդ: ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ի կողմից վերջինիս մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պատասխանողը չի վճարել, ինչի հետևանքով նրա դրամական պարտավորությունը հայցվոր կազմակերպության հանդեպ կազմել է 222.026 դրամ: Հայցը բավարարել է Իգոր Խաչատուրովից հօգուտ ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ի բռնագանձվել է 222.026 (երկու հարյուր քսաներկու հազար քսանվեց) դրամ, ինչպես նաև 4.440 (չորս հազար չորս հարյուր քառասուն) դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
     3/ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ Դատական Գործ N: ՎԴ/3951/05/17
     Հայցվոր Կենտրոնի թաղապետարանը դատարանին հայտնել է, որ Իգոր Խաչատուրովին սեփականության իրավունքով պատկանում են ՝ ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 13 բնակարանը, ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 26 և ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 9 հասարակական նշանակության շինությունները։Սակայն 2014 թ - ից մինչև 2016 թ-ը վերջինս տվյալ անշարժ գույքերի գույքահարկերը չի մուծել, որը կազմել է 427.763 ՀՀ դրամ և խնդրել է բռնագանձել այն։ Հայցը բավարարվել է Իգոր Խաչատուրովից բռնագանձվել է 427.763 ՀՀ դրամ և 8.555 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
     4/ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՎԱՐԿԸ։
     Դատական Գործ N: ԵԱՔԴ/3302/02/09
     ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ն դիմել է դատարան և խնդրել է ՙԷֆֆե՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Իգոր Յուրիի Խաչատուրովին պարտավորեցնել` վարկային պարտավորությունները վաղաժամկետ կատարելուն և նրանցից բռնագանձել 54.631.111, 40 ՀՀ դրամ։ Հայցը բավարարվել է, որից հետո կնքվել է հաշտության պայմանագիր։
     5/ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՆԱև ՀԱՐԿԵՐԸ
     Դատական Գործ N: ԵԿԴ/0115/04/17
     ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ ՙԿոֆիսթորի՚ ՍՊԸ-ի` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունների հանրագումարը 02.05.2017 թվականի դրությամբ կազմում է 4.685.118ՀՀ դրամ: Քանի որ պատասխանողի կողմից մինչ օրս չի կատարվել պարտավորությունը` դիմումատուն խնդրել է ՙԿոֆիսթորի՚ ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: Հայցը բավարարվել է ՙԿոֆիսթորի՚ ՍՊԸ-ին ճանաչվել է սնանկ:
     Խաչատուրովի ընտանիքին են պատկանում նաև
     «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻԼԻԱՐԴԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ «ԱՐՏ ՓԱԲԼԻՇԻՆԳ» ՍՊԸ, «ԷՖՖԷ» ՍՊԸ, «ՅՈՒՆԻԹՈՅՍ» ՍՊԸ, «ՄԱՐԼԻ» ՍՊԸ, «ԼԱՐՏ» ՍՊԸ, «ԿՈՖԻՍԹՈՐԻ» ՍՊԸ, «ՀԱՅՐԵՆԻՔ» «ՌԱԶՄԱ-ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀՄԴ, Ա/Ձ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ ԻԳՈՐԻ, Ա/Ձ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ ԱՆՆԱ, «ՆՈՒԵՎԱ ՎԻՍՏԱ» ՍՊԸ, «ԱՐՏՖԱՐՄ» ՍՊԸ ձեռնարկությունները, որոնց ստեղծման միակ նպատակը փողերի լվացումը և հարկերից խուսափումն է։
     ՉԵմ կարծում, որ ՀՀ ում կգտնվի գոնե մի հոգի, որ կհավատա, որ Խաչատուրովները փող չունեն։Ակնհայտ է, որ այս ընտանիքի համար ՀՀ -ն դա օտար երկիր է, նրանք թքած ունեն մեր պետության և օրենքների վրա, նրանց գոյության միակ իմաստը այն է, որ որքան կարան շատ թալանեն և ոչինչ չվերադարձնեն պետությանը և ժողովրդին։ Այս ֆոնի տակ ինքնին ոչ մի կասկած չի հարուցում, որ Խաչատուրովը մասնակից է բանակի թալանին, կամ մեկ շիշ ձրի կոնյակ խմելու համար ապրիլյան պատերազմի ժամանակ չէր կատարի իր Գլխավոր Շտաբի պետի պարտականությունները։ Սակայն ամենացավալին այն է, որ այսօր ՀԱՊԿ ում ՀՀ -ն ներկայացնում է, գույքահարկ և իր հեռախոսի գումարը չմուծող, հարկեր վճարելուց խուսափող, նպաստ գողացող, սնանկ ճանաչված և Գլխավոր Շտաբի պետ եղած ժամանակ Անհատ ձեռներեցությամբ զբաղվող Յուրի Խաչատուրովը։
     Փաստացի ստացվում է, որ նա ՀՀ -ի ամենաարժանավոր կադրն է։ Այստեղ են ասել «Ողբամ վիճակտ հայ ժողովուրդ, եթե քո ամենաարժանավոր կադրերից մեկը Յուրի Խաչատուրովն է։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7829 | 0 | 0
Facebook