Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Խաչատուրովից բռնագանձել են ապօրինի ստացված 216.000 ՀՀ դրամ նպաստը։

19:14, pazar, 12 kasım, 2017
Խաչատուրովից բռնագանձել են ապօրինի ստացված 216.000 ՀՀ դրամ նպաստը։

Վերջերս շատ է խոսվում բանակի, այն ղեկավարողների և նրանց կողմից իրականացված թալանի մասին։
     Եկեք ընդունենք, որ մեր իրականության մեջ բացի օրենսդրությունից նաև շատ բան կախված է ղեկավար անձի բարոյական արժեքներից։ Վերջերս շատ է խոսվում նախկին ՊՆ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ բանակից կատարված միլիարդների հասնող յուրացումների մասին։ Հարուցվել են քրեական գործեր, կան կալանավորված անձիք։
     Հասարակության մի մասը հավատում է, որ Յուրի Խաչատուրովը մասնակից է դրան, մյուսը ոչ, սակայն այն փաստերը, որ կնշենք ստորև ինքնին բացառում են այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը մասնակից չի եղել բանակից հափշտակումներին։ Քանի որ միանշանակ է, որ եթե գեներալ գնդապետը իրեն թույլ է տալիս, որ իր տղան երեխայի նպաստ գողանա ամսեկան 18.000 դրամ, իսկ բացահայտվելուց հետո չվերադարձնի և գործը հասնի դատարան և միայն վճռից հետո վերադարձնի պետության գումարը ուղղակի չի կարող անտարբեր անցնել միլիարդների կողքից։
     Ամփոփեմ ասածս ՝ 18.000 ՀՀ դրամ երեխայի նպաստ գողացողը զինվորի հացն էլ կգողանա։
     Այսպես՝
     10-10-2016 թ-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր ՝ Է. Ամալյանի կողմից կայացվել է վճիռ, որով բավարարվել է Ավան վարչական շրջանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի հայցը ըննդեմ Աննա Խաչատուրովայի, ավել վճարված նպաստի գումար բռնագանձելու պահանջի մասին։Դատական գործ ՝ (ԵԱՆԴ/5617/02/15) ։ Գործի քննության ընթացքում հիմնավորվել է
     ՝որ Աննա Խաչատուրովան դիմում է ներկայացրել 30.06.2014թ-ին Ավան վարչական շրջանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, որը բավարարվել է և նրան նշանակվել է նպաստ ամսական 18000 ՀՀ դրամ։
     Սակայն հետագայում պարզվել է, որ դիմում ներկայացնելու պահին, Աննա Խաչատուրովան ներկայացրել է կեղծ տեղեկատվություն որ ինքը չի աշխատում (աշխատող մայրերին օրենքով նպաստ չի տրամադրվում) ։Ստուգման արդյունքում պարզվել է, որ 09.06.2014թ-ից Աննա Խաչատուրովան արդեն աշխատելիս է եղել Կոֆիսթորի՚ ՍՊԸ-ում որպես տնօրեն։ Արդյունքում կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Աննա Խաչատուրովային ավել վճարվել է 216.000 ՀՀ դրամ գումար, որն էլ սոցիալական ծառայությունը նրանից հետ է պահանջել, սակայն վերջինս հրաժարվել է այն վերադարձնել։
     Դատական ակտով Աննա Խաչատուրովայից բռնագանձվել է 216.000 ՀՀ դրամ և 4320 (չորս հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար:
     Սակայն այս գործի զավեշտը միայն նրանում չէ, որ ՀՀ ում կան մարդիք, որ աչքները գցում են իրոք կարիքավոր անձանց նպաստներին և նույնիսկ այդտեղից են փորձում օգտվել։ Այստեղ խնդիրը Աննա Խաչատուրովայի անձի և ընտանիքի մեջ է նաև։
     Աննա Խաչատուրովան ՀՀ ՊՆ նախկին Գլխավոր Շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ նախագահ, գեներալ գնդապետ ՝ Յուրի Խաչատուրովի կրտսեր որդու, Իգոր Խաչատուրովի կինն է։
     Իգոր Խաչատուրովը «Կոֆեսթորի» սրճարանների և «ԷՖՖԷ» բիլիարդ ակումբների ցանցի սեփականատերն է, ինչպես նաև ՀՀ Բիլիարդի Ֆեդերացիայի Նախագահը, վարում է Ռենջ Ռովեր Սպորտ ավտոմեքենա {հավանաբար այդ մեքենայով են ամեն ամիս գնացել 18.000 դրամ ապօրինի նպաստի հետևից) նրանց ունեցվածքը դրամական և գույքային արտահայտությամբ ըստ մամուլի վերջին հրապարակումների անցնում է մի քանի միլիոն դոլարը։
     Ցավալին այն է, որ Յուրի Խաչատուրովը, ում համար երեխայի նպաստ գողանալը նորմալ բիզնես պրոցես է, այսօր ներկայացնում է ՀՀ- ն ՀԱՊԿ ում։ ՀՀ Նախագահը այստեղ լուրջ մտածելու խնդիր ունի կապված ՀՀ հեղինակության հետ, քանի որ կա իրական վտանգ, որ մի օր կարող է պարզվել, որ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովը յուրացրել է ՀԱՊԿ -ի բենզինը կամ խաղեր է տվել և ատկատներ վերցրել ՀԱՊԿ տենդերներից։
     Այդ ժամանակ վերջնականապես կլինենք խայտառակ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7031 | 0 | 0
Facebook