Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պետք է քրեական օրենսգրքում լրագրողների բռնության դեմ շատ ավելի խստացված կարհավորումներ լինեն. պնդում է նախկին լրագրողը

12:35, cuma, 17 kasım, 2017
Պետք է քրեական օրենսգրքում լրագրողների բռնության դեմ շատ ավելի խստացված կարհավորումներ լինեն. պնդում է նախկին լրագրողը
     Ըստ Նաիրա Զոհրաբյանի, չի կարելի հավասարության նշան դնել լրագրողի և բժշկի մասնագիտությունների մեջ և առանձին պատիժ սահմանել, քանի որ լրագրողի դեպքում խոչընդոտումը դա խոսքի ազատության դեմ է: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը, ասել է նախկին լրագրողը:
    
     Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ինքն առաջարկելու է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պատիժը խստացնել: «Որպես նախկին լրագրող օգտվելու եմ իմ պատգամավորի իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում: Մենք կողմ ենք, որ քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ, բայց այդ դեպքում ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլյացիա անեմ, գնացեք ապտեկայից առեք», - ասաց պատգամավորը:
    
     Զոհրաբյանը հստակեցրեց, թե ինքը բռնության կոչ չի անում, բայց ուզում է ասել, որ քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է և առանձին մասնագիտություններով տարբերակել և ծանրաբեռնել օրենսգիրքը տրամաբանական չէ:
    
     «Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք քրեական օրենսգիրքը ծանրաբեռնենք և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի, և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ», - հայտարարեց նա:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4202 | 0 | 0
Facebook