Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ահա, թե ինչ է լինում, երբ անուշադիր եք մեքենան կայանում

12:28, cuma, 17 kasım, 2017
Ահա, թե ինչ է լինում, երբ անուշադիր եք մեքենան կայանում
     Գերմանացին գտել է ավտոմեքենան, որը մոռացել էր, թե որտեղ էր կայանել 20 տարի առաջ:
    
     Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 1997-ին, երբ Հելմուտ Կոհլը Գերմանիայի կանցլերն էր, և կինոթատրոններում ցուցադրվում էր «Տիտանիկ» ֆիլմը, մոռացկոտ վարորդն իր մեքենան կայանել էր Ֆրանկֆուրտում: Սակայն երբ փորձել է գտնել մեքենան, չի կարողացել դա անել և ոստիկաններին հայտնել է, որ այն գողացել են:
    
     Համենայն դեպս, 20 տարի անց հին մեքենան հայտնաբերվել է այն նույն վայրում, որտեղ տղամարդը թողել էր այն:
    
     Շինարարներին արգելում էին ապամոնտաժել տարածքում գտնվող ավտոտնակը հենց այդ մեքենայի պատճառով, որից հետո ոստիկանությունը սկսել է որոնել մեքենայի տիրոջն ու դուրս եկել այժմ արդեն 76-ամյա վարորդի հետքին, որին վերադարձրել են իր մեքենան:
    
     Գերմանացուն մեքենայի հետ միասին հանձնել են նաև 5000 ֆունտ ստերլինգի չափով տուգանքը կայանման համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4546 | 0 | 0
Facebook