Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անհայտ անձինք փորձել են մտնել Վարուժան Ավետիսյանի բնակարան. ահազանգ՝ «Սասնա ծռեր»-ի կողմից

21:29, cuma, 06 ekim, 2017
Անհայտ անձինք փորձել են մտնել Վարուժան Ավետիսյանի բնակարան. ահազանգ՝ «Սասնա ծռեր»-ի կողմից
     Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան։
     «Ծառայությունների 37-թվականին հարիր գործելաոճը շարունակում է հիմնավորապես հաստատվել Հայաստանում։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերն, անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Բնակարանի մուտքի դռան կողպեքի պտուտակները Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամները քանդած են հայտնաբերել առավոտյան։
     Դեպքը խոսում է նարիմանովյան ծառայությունների փնթի, անպատասխանատու, ապօրինի և հանցավոր գործելակերպի մասին և հանդիսանում է ընտանիքի և անձի իրավունքների կոպիտ ոտնահարում։ Ծառայությունները ամենայն հավանականությամբ տեղեկատվական քաղց են ապրում և նպատակ են հետապնդել ներթափանցել բնակարան, տեղեկություններ հայթայթել և ձեռք բերել Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյանի նամակներից, կամ
     փաստաթղթերից, կամ էլ տեսանկարահանող կամ գաղտնալսող սարքեր տեղադրել», - նշված է հաղորդագրության մեջ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2896 | 0 | 0
Facebook