Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ես քեզ հետ եմ

00:18, çarşamba, 20 mart, 2013
Ես քեզ հետ եմ
     Ես քեզ հետ եմ...այն խղճուկ կիլոմետրերը, որ հիմա մխվել են մեր միջև անզոր են ու ոչինչ: Երբ հեռավորությունը լոկ մի քանի հազար ոտնաքայլ է, երբ ճանապարհներն են բաժանում մեզ` այդ միևնույնն է, ես քեզ հետ եմ....
     Այն պայծառ առավոտը, երբ քնկոտ աչքերդ արևի լույս են որսում...Ես արևի հետ ամեն անգամ իմ "բարի լույս"-ն եմ քեզ ուղարկում:
     Բաց պատուհանից այն սառը օդը, որ ագահորեն դու կուլ ես տալիս...Քամու թևերին իմ շունչն է խաղում, օդում կարոտս պտույտ է տալիս ու գիրկդ գալիս:
     Ես քեզ հետ եմ ամեն վայրկյան, ամեն վայրում` տանը, դրսում, թե մետրոյում...քեզ թարս նայող այն ծերուկի հայացքում ու լուռ անցորդում:
     Ամենուր եմ, կողքիդ...Երբ մութ սենյակում դու քուն ես մտնում, ես մթության մեջ քունդ եմ հսկում, ես այն ծիծաղն եմ, որ ցավդ է բուժում...
     Թող այդպես լինի, այն ծխախոտն եմ, որ անկուշտի պես թոքերդ ես քաշում, այն եմ, ինչ միշտ կողքիդ է լինում...դու չես նկատում, բայց ես քեզ հետ եմ, կողքիդ եմ...հեռվում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6150 | 0 | 0
Facebook