Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեզանից «մենք» չստացվեց

01:12, salı, 08 ekim, 2013
     Աշունը էլի եկավ, դու այդպես էլ չեկար: Օրերը ցրտել են, ես էլի մրսում եմ անքեզ: Քամին մերկացնում է ծառերն ու տերևների հետ ճամփա ընկնում, հեռուները կանչում են նրան, գուցե նույն հեռուներն են, որ քեզ էլ տարան:
     Դադարել եմ քեզ փնտրել, դու միշտ այնտեղ ես, որտեղ ես չկամ: Մեզ բաժանում են փողոցները, նույն անձրևի տակ դու թրջվում ես, ես վայելում կաթիլները: Աշունը վերջ է հիշեցնում, մեր սիրո բազմակետը կամաց-կամաց վերջակետի է վերածվում: Մի՞թե արդեն չեմ սիրում:
     Դու իմ մեջ արդեն այնքան կաս, ես չգիտեմ առանց քեզ ո՞նց երազել, երբ քեզ էլ չսպասեմ, ես ինչպե՞ս օրերս լուսացնեմ, ես ումո՞վ քո տեղը լրացնեմ: Սովորել էի քեզնով ինձ խաբել, ջերմացնել, նեղացնել, քեզանով ծիծաղել, չգալուց արտասվել, ես այնքան եմ քեզնով ապրել, որ հիմա չգիտեմ կյանքին առանց քո աչքերի ոնց նայել:
     Պիտի վանեմ քեզ ինձանից, քո սիրո փոշին թափ տամ իմ հպարտ ուսերից ու արդեն առանց քեզ դիմանամ, կայանամ, օտարին նայեմ ու հիանամ, ոչ մեկի մեջ քեզ ման չգամ, մոռանամ: Քեզ այնքան սեր եմ տվել, ամեն մի մասնիկս քեզ հետ եմ կիսել, ամեն ինչ իմ մոտ քեզնով է սկսվել ավարտվել, ես ուզում եմ քեզնից ազատվել:
     Քո հպարտ էգոն իմ «ես» -ին թերի համարեց, չընդունեց: Մեզանից «մենք» չստացվեց, ես այս անգամ նախընտրեցի ինձ, դու հերթական անգամ քեզ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4206 | 0 | 0
Facebook