Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԱՐԶԱԿԱՆ ԴՎԻՆ .«Հայորդի» ամսաթերթ

13:49, cuma, 14 temmuz, 2017
ՄԱՐԶԱԿԱՆ ԴՎԻՆ .«Հայորդի» ամսաթերթ

Առողջ ապրելակերպի փիլիսոփայություն.

«Առաջինը ոգին, հետո` հնարքը»
    
    

Կարատեն` արևելյան այս մարտարվեստը, մեծ տարածում ունի նաև մեր երկրում: 15 հազար հայորդի ողջ երկրով մեկ առողջ ապրելակերպի այս ճանապարհն են ընտրել։

2014 թվականից այս սպորտաձեւով զբաղվում են նաեւ Ներքին Դվին գյուղի երեխաները, որոնց մարզում է Արարատի մարզի և Հայաստանի բազմակի չեմպիոն Արարատ Հարությունյանը։

Նախընթաց տարիներին երեխաները շատ մրցույթների են մասնակցել եւ ունեն բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ եւ գավաթներ։ Ապրիլի 15-ին նույնպես Ներքին Դվինի խմբակից երկու հոգի մասնակցեցին կարևոր մրցության: Իսկ ապրիլի 30-ին բոլոր սաները կմասնակցեն Մխչյան գյուղում կայանալիք մրցաշարին, որտեղ ներգրավված է 8 թիմ` 100 մասնակցով։ Այդ մրցույթում են որոշվելու Հայաստանի առաջնության մասնակիցները։

Կարատեի առաջացման պատմությունը շատ հետաքրքիր է: Այն ստեղծել է Գիչին Ֆունակոշին։

Նա զբոսնում էր Օկինավա թերակղզում, երբ նկատում է, թե ինչպես են սոճու ծառերը շարժվում քամուց։ Ֆունակոշին այդ շարժումները նմանեցնում է հարվածների եւ պաշտպանության. կրկնօրինակելով այդ շարժումները` ստեղծում է այն հանրահայտ մարտարվեստը, որ կոչվում է կարատե։

Ըստ նրա՝ կարատեն մարդուն մաքրում է եսասիրությունից եւ չար մտքերից, բացի այդ, կարատե պարապողը չպետք է հեշտությամբ կռվի մեջ ներքաշվի։

Եթե մարդն ուզում է հաջողությունների հասնել այս մարտարվեստում, պետք է տքնաջան աշխատի և շատ սիրի կարատեն ։

Կարատեն ոչ միայն սպորտաձև է, այլև ապրելակերպ։ Մարզումներն սկսվում են կարգապահության հորդորով՝ հարգանք սերմանելով թե' ուսուցչի, թե' ծնողների հանդեպ։

Կարատեն ունի իր ուրույն վարքականոնը, որը պահպանելը պարտադիր է յուրաքանչյուր մարզիկի համար։

Նշենք այդ պատվիրաններից մի քանիսը՝

.կարատեն սկսվում և ավարտվում է խոնարհումով։

•կարատեում չկա առաջին հարձակում։

•կարատեն օգնում է արդարության հաղթանակին։

•նախ կառավարիր ինքդ քեզ, հետո՝ ուրիշներին։

•առաջինը ոգին, հետո՝ հնարքը։

Եվ նման շատ այլ կանոններ, որոնք օգնում են մարզիկներին լինել առաքինի և ապրել ճիշտ ։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.
    
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5076 | 0 | 0
Facebook