Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Գնացեք և պտղաբեր եղեք, և ձեր տված պտուղը կմնա»: Ուխտի օր` Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում .«Հայորդի» ամսաթերթ

07:59, cumartesi, 16 eylül, 2017
«Գնացեք և պտղաբեր եղեք, և ձեր տված պտուղը կմնա»: Ուխտի օր` Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում .«Հայորդի» ամսաթերթ

Մայիսի 31–ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրվա առթիվ մատուցվեց Ս. Պատարագ։

Երկու տարի առաջ՝ այս օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին, և հենց այդ առթիվ մայիսի 31-ը հռչակվել է եկեղեցու ուխտի օր:

Պատարագիչն էր եկեղեցու խորհրդակատար Տեր Երվանդ քահանա Բաբայանը: Արարողությանը ներկա էին եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը և թեմի համայնքներից ժամանած ուխտավորներ։

Պատարագի ավարտին Սրբազան հայրն օրհնեց և շնորհավորեց ներկաներին. «Սիրելի, բարեպաշտ հայորդիներ, 2015 թվականին այս օրը Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծվեց Արտաշատի այս հոյակերտ եկեղեցին։ Հովհաննես Ավետարանիչը, ում անունով կոչվում է եկեղեցին, իր Ավետարանում ներկայացնում է Քրիստոսի սքանչելի պատգամներից մեկը. «Գնացեք և պտղաբեր եղեք, և ձեր տված պտուղը կմնա»:

Երկար մտորումներից, ապրումներից և աղոթքից մարմին առավ լուսավոր տեսլականը՝ պատմական քաղաքամայր Արտաշատում ունենալու քրիստոնեական տաճար՝ Աստծո տուն: Ներդրված ջանքն ու եռանդը, Տիրոջ պատգամի համաձայն, արգասավորվեց։ Այստեղ հավատացյալի անկեղծ աղոթքն է բարձրանում երկինք և մեր Տեր Հիոսուս Քրիստոս խոնարհվում է ունկնդրելու մեր սրտի քնարը՝ հավատացյալի կայնքը դարձնելով պտղաբեր» ։

Սրբազան հայրն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Աբրահամյան ընտանիքին՝ մաղթելով կյանքի արևշատություն և առողջություն։

Պատարագից հետո տոնի առթիվ համայնքը եկեղեցու բակում կազմակերպել էր համերգային ծրագիր և հյուրասիրություն:


     Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
    
    


    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 6, հունիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4047 | 0 | 0
Facebook