Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Բարեւ, Գյումրի» քաղաքացիական շարժման «Էրթաս Բարովը»

LifeԲԼՈԳ
Basın sekreteri:
LifeԲԼՈԳ
15:31, salı, 12 mart, 2013
«Բարեւ, Գյումրի» քաղաքացիական շարժման «Էրթաս Բարովը»

«Բարեւ, Գյումրի» քաղաքացիական շարժման «Էրթաս Բարովը» ՀՀ վաստակավոր երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին

Սույն թվականի մարտի 13-ին, ժամը 18: 00-ից սկսած նախաձեռնության անդամները հավաքվելու են Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի մուտքի մոտ, բարեւեն ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին եւ մինչ համերգի սկիզբը՝ պատրաստելու են Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգ»: Քանի որ մամուլից տեղեկացել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցող այցի մասին, ապա նախաձեռնության անդամները կոչ են անում բոլոր շահագրգիռ քաղաքացիներին՝ ներկա լինել ցուցահանդես- բողոք ակցիային եւ սեփական խնդիրը բարձրաձայնել: Հաշվի առնելով ոստիկանների ներկայությունը ցուցահանդեսի եւ ողջ համերգի ընթացքում՝ խնդրում ենք ոստիկաններին՝ ներկայանալ առանց զենքերի եւ պատժիչ զրահատեսակների, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրելու եւ «Բարեւ, Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության կողմից կատարվող յուրաքանչյուր քայլ կատարվելու է խաղաղ՝ առանց հասարակական կարգի խանգարման: «Խնդիրների գորգով» ցույց ենք տալու Շուշան Պետրոսյանին՝ «բողոքելու տեղ չունեցող» հայրաքաղաքի օրեցօր ահագնացող խնդիրները եւ թե ինչու՞ նա պետք է ներողություն խնդրեր գյումրեցիներից եւ բոլոր ազատ քաղաքացիներից:

«Բարեւ, Գյումրի» քաղաքացիական շարժում

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5412 | 0 | 0
Facebook