Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց նամակ Շուշան Պետրոսյանին

LifeԲԼՈԳ
Basın sekreteri:
LifeԲԼՈԳ
21:45, pazartesi, 04 mart, 2013
Բաց նամակ Շուշան Պետրոսյանին

Բարևագիր
    
     Հարգելի ԱԺ պատգամավոր, ՀՀ քաղաքացի և մայր Շուշան Պետրոսյան,
    
     Ժամանակին, երբ դուք զբաղվում էիք երգարվեստով, բավականին սիրված ու հարգված անձ էիք` հազարավոր հայերի համար:
     Դուք Ձեր երգերով և գախափարախոսությամբ համայն հայությանն հայրենասիրության ու միաբանության, հայի ինքնությանն ուղղված վիրավորանքների հանդեպ անհանդուրժողության կոչեր էիք անում, հորդորում պաշտպան կանգնել մեր եղբայրներին:
     Հիշու՞մ եք, Ձեր հորդորների արդյունքում էր, որ բազում երիտասարդներ, թողնելով ուսանողական սեղան-նստարանը, ոտքի կագնեցին ու բոյկոտեցին Ֆիլիպ Կերկորով կոչված «դավաճանի» հայաստանյան այցը:
     Դուք այն մարդկանցից էիք, ով մեր այսօրվա իրականություն բերեց մի գիտակցություն, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է պատժել ազգն անարգողին:
     Մենք շնորհակալ ենք Ձեզ:
     Սակայն անցան տարիներ, և Դուք որոշեցիք դառնալ պատգամավոր, բնականաբար, միայն այն բանի համար, որ առավել ազդեցիկ լինի Ձեր պայքարը հանուն Հայաստանի բարեկեցության:
     Այսօր դուք զբաղեցնում եք այնպիսի մի պաշտոն, որն իր կարևորությամբ անհամեմատելի է որևէ այլ պաշտոնի հետ. չէ՞ որ դուք աշխատում եք հանուն հայ գյուղացու, հանուն հայ զինվորի, հանուն երկրում բարեկեցություն հաստատելու: Չէ՞, որ Դուք և Ձեր գործընկերները այնպես չեք անի, որ Հայաստանում արտագաղթը հասնի կրիտիկական մակարդակի, Դուք թույլ չեք տա, որ հայոց բանակում որևէ զինվոր մահանա, գյուղերում ու քաղաքներում սով չլինի, Դուք թույլ չեք տա, որ որեւէ մեկը, համարձակվի վիրավորել մեր ապագան կերտող ուսանողներին, նրանց, ովքեր իրենց վրա են վերցրել այն ծանր բեռը, որից խուսափում են մեր իշխանավորները: Ու այս ամենից հետո այս առողջ երիտասարդական շարժումը վերագրել ինչ-որ մի կողմնակի ուժի հրահրանքի, պարզապես, ամոթ է: Վերջապես, Աստվա՛ծ չանի, եթե գա մի օր, երբ թշնամին փորձի սպառնալ հայրենիքին ու Հայոց անվտանգությանը, միջազգային ատյաններում փորձի պախարակել ու անարգել մեր ազգը, Դուք, հավանաբար, կլինեք այն ՀԱՅը, ով կպայքարի, ժողովրդի շահերի պաշտպանների շարքում կկանգնի, ոչ թե` թիկունքից խփել կփորձի. այնպես չէ՞:
     Վերջերս՝ 01.03.2013թ.-ին, բոլորս ստիպված ականատես եղանք Ձեր կողմից հանրությանը ուղղված վիրավորանքներին ու ոչ կոռեկտ մտքերին ու արտահայտություններին: Որպես քրիստոնյաներ առաջրկում ենք ընդունել Ձեր սխալը և հրապարակավ ներողություն խնդրել:
    
     Հայաստանը, ի մասնավորի, Գյումրին սպասում է հրապարակային ներողության,
    
    
     Հարգանքներով՝ Բարև Գյումրի՝ թասիբով Գյումրեցիներ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
10551 | 18 | 0
Facebook