Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գույներս բացահայտում են ամբողջ ներաշխարհս…

00:03, salı, 30 mayıs, 2017
Գույներս բացահայտում են ամբողջ ներաշխարհս…
     Դեղին, կարմիր, կապույտ, մանուշակագույն… այսպիսին է նկարչուհի Լիլիթի գունապնակը: Ահա այն գույները, որոնք առավել մոտ են բնությանը, իսկ բնությունն ինքը լավագույն ոգեշնչման աղբյուրն է Լիլիթի համար: «Վառ գույներ, արև, տրամադրություն..էլ ոչինչ հարկավոր չէ ինձ, որպեսզի նկարեմ: Գույներս բացահայտում են ամբողջ ներաշխարհս..» , - նշում է նկարչուհին: Մարդ, ով բոլորին «վարակում» է իր լավատեսությամբ, ապրելու և ստեղծագործելու անհագ ցանկությամբ: Պատանի տարիքում երազելով լեզվաբան դառնալու մասին, Լիլիթն անգամ պատկերացում չուներ, որ մի օր իր հաստափոր գրքերին ու բառարաններին փոխարինելու կգան վրձինն ու գույները: Չի դժգոհում. Խոստովանում է, որ գիտության և ոչ մի ճյուղ չէր կարող լցնել այն բացը, որն այսօր լրացնում է իր կտավներով: Չի սիրում, երբ իրեն սահմանափակում են: Երբ չկա ազատություն, չկա նաև անկեղծություն: Երիտասարդ նկարչուհին, ով իր առաջ սահմաններ չի դնում և նկարում է առանց օրենքների, համարում է, որ արվեստագետի համար չկան հստակ գծված կանոններ: Նկարելը նրա համար խառնաշփոթից դուրս գալու և ինքն իրեն վերագտնելու միջոց է՝ փաստում են ընկերները, հավելելով, որ վերջինս կնախընտրեր լինել սոված, բայց երբեք չզրկվեր իր ազատությունից: Լիլիթին բնութագրող այս հատկանիշները թերևս ամբողջը չեն: Ամեն կտավում ամփոփված է մի նոր պատմություն, մի նոր հոգեվիճակ, և նրա անձը բացահայտող ևս մեկ բնավորության գիծ…
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3988 | 0 | 0
Facebook