... Դեպի Հայոց մեծ երազանքի իրականացում, դեպի վերջնական ՀԱՂԹԱՆԱԿ:
ՓԱՌՔ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԻՆ, ՓԱՌՔ ՀԱՅ ԶՈՐԱԿԱՆԻՆ, ՇԻՆԱԿԱՆԻՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՄՇԱԿՆԵՐԻՆ…
Մայիսյան հաղթանակների շարքում հայ ժողովրդի համար իրենց նշանակությամբ անգերազանցելի են 1918թ. մայիսի 26-28-ի հերոսամարտերը՝ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում: Արդյունքում հայ ժողովուրդը վերականգնեց անկախ պետականությունը, ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Չլիներ այն, չէին լինի ոչ երկրորդ՝ Սովետական Հայաստանը, ոչ էլ այսօրվա՝ Հայաստանի հանրապետությունը:
Խնկարկենք ու փառաբանենք նրանց հիշատակը, ովքեր սկսյալ Գանգրահեր Հայկից մինչև Տիգրան Մեծ, Մամիկոնյան սպարապետներից մինչ Անդրանիկ ու Նժդեհ, Կանայան Դրո և Վազգեն Սպարապետ՝ Հայոց հայրենիքի ոգեղեն սահմանը գծելով հերոսացան, իրենց ոգեղեն կամքին ու իմաստությանը դարը դարին զորավիգ շարքային զինվոր-ազատամարտիկ զորականի արյամբ և շինականի քրտինքով հաստատեցին հողեղեն սահմանը Հայոց աշխարհի: ԵՎ հայացքներս հառած Արարատին՝ հպարտորեն արձանագրենք անմահ հերոսների նոր սերնդի անօրինակ սխրանքը՝ 20-րդ դարավերջին, անցյալ Ապրիլին, և, այո՛, հարաբերական խաղաղության այս պայմաններում:
ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկները՝ մահին պարտության մատնողները, որպես ոգեղեն ուժ ու հենարան, առաջնորդ ու խորհրդատու, հայր, ու մարտական հատուկ պատրաստություն և կռիվն անցած ընկեր՝ իրենց անօրինակ հերոսական ոգով, մարտական փորձով, միասին ու միակամ՝ Հայ զինվորի և զորականի հետ են: Նրանք իրար փոխօգնության են գալիս՝ համալրելով մեկը մյուսի շարքերը՝ նոր զենքերով և նոր ոգով զինավառված, առ այսօր շարունակում են մասսայական սխրանքի իրենց ճանապարհը բոլոր ասպարեզներում՝ դեպի վերջնական ՀԱՂԹԱՆԱԿ:
Զինվորի արյամբ գծված սահմանից այս կողմ Հողը իրավացիորեն հայրենիք ու պետության տարածք կընդունվի, եթե ապրում ես այնտեղ, մշակում, բարիք արարում… Խաղաղ, արարչագործ աշխատանք, ու բարեկեցիկ, հզոր Հայրենիք ունենալու մեր երազանքը դարձնենք ծրագիր, և քայլ առ քայլ իրականացնենք այն: Բարին ընդ մեզ:
«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ