Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վանաձորում ճանապարհները քարուքանդ վիճակում

13:21, pazar, 28 mayıs, 2017
Վանաձորում ճանապարհները քարուքանդ վիճակում

Վանաձորում ճանապարհները քարուքանդ վիճակում են: Քաղաքի 200 կմ. ճանապարհներից երթևեկելի է միայն կենտրոնական փողոցը, մնացած 188 կլիոմետր ճանապարհների յուրաքանչյուր մի քանի սանտիմետրը մեկ` փոսեր են:
     Դրանց գումարվում է ճանապարհային նշանների բացակայությունն ու խոշոր վթարները դառնում են սովորական: Սովորական են նաև հերթերը` ավտոտեխսպասարկման կենտրոններում: Լայֆ-փոսեր Սինքրոններ վարորդներից. Ահավորա, սենց չի կարող շարունակվել: Ամեն օր մեքենա ենք ջարդում: Շատ վարորդներ սկզբունքային են և իրենց ջարդված մեքենաների համար փոխհատուցում են պահանջում համայնքի իշխանությունից: Փաստաբան Արթուր Սուքիասյանը 3 այդպիսի գործ է վարում, ևս 4 վարորդի խնդրով պատրաստվում են դիմել դատարան:

ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ /Ավելի լավ է ճանապարհները կարգի բերել, քան էդ գումարները դնել վնասների փոխհատուցման համար: Սա փորձված օրինակ է: / Քաղաքի ճանապարհների սպասարկման մրցույթը շահած կազմակերպությունը երկու ամիս առաջ է սկսել աշխատանքները աշխատանքները. առայժմ միայն փորում են առանց այն էլ խորը փոսերը: Դրանք լցնելուն գործը չի հասնում` անբարենպաստ եղանակի պատճառով:

ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ /Կսպասենք կտեսնենք, եթե կանխատեսումները էլի տխուր են, ստիպված այլ միջոցների կդիմեքն? օդով ջուրը փոսերից կհեռացնենք ու ասվալտը լցնենք: Ուրիշ տարբերակ չկա: / Մինչև քաղաքապետարանը հետևում է եղանակի կանխատեսումներին, դատարաններում ավելանում են փոխհատուցման հայցերը: Փաստաբանները հաշվել են, որ շուտով ճանապարհների նորոգման համար նախատեսված քաղաքի բյուջեն ստիպված կլինեն վճարել որպես փոխհատուցում: Իսկ Վանաձորի քաղաքապետրանը շարունակում է ընդառաջել ճանապարհաշինարարներին և ևս 3 ամսով երկարաձգել մայիսին ավարտված վերջնաժամկետը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2212 | 0 | 0
Facebook