Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սոնա Շահգելդյանի "Հարսի շորը"

00:48, cuma, 08 mart, 2013
Սոնա Շահգելդյանի "Հարսի շորը"
     Սոնա Շահգելդյանը դեռեւս չի պատրաստվում հարսի շոր հագնել, բայց վաղուց մտադրված էր իր համանուն երգի տեսահոլովակը նկարահանել, որն իրականացրել է երկու օր առաջ: Մայրաքաղաքի կանաչ տաղավարներից մեկում մեկ ամբողջ օր նկարահանվել են ծիսական հարսանիքի բոլոր տեսարանները: Մանե Հակոբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած "Հարսի շոր" երգը, Սոնայի փոխանցմամբ, հասցեատեր ունի."Մի զույգի է նվիրված: Այն ինձ էլ է հաջողություն բերում, քանի որ հարսանիքներին երգելու հրավերներ եմ ստանում: "Հարսի շոր"-ն ավելի կսիրվի, երբ տեսահոլովակով մարդիկ հարսանեկան ծեսը տեսնեն":
    
    

Նկարահանումների ժամանակ երգչուհին զգեստափոխվել է երեք անգամ` կրելով ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու խորհրդով եւ երիտասարդ մոդելավորողների կողմից կարված զգեստներ."Բացի այն, որ Լուսիկ Ագուլեցին հարսանեկան պարագաներն իր ձեռքով է պատրաստել ու տրամադրել է զարդերը, նաեւ նկարահանվել է տեսահոլովակում: Նրա հետ նորից հաճույքով կհամագործակցեմ: Շատերը կարող է մտածեն` Սիրուշոյի հետ նրա համագործակցությունից եմ ազդվել, բայց վաղուց միտք ունեինք, համեմատելու իմաստ չկա, որովհետեւ տարբեր երգեր են, տարբեր թեմաներ": Սոնան BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իր նոր տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել է մեծ թիմ` 40 հոգուց ավելի մարդ."Ռեժիսորի հետ քննարկելուց հետո հասկացանք, որ պետք է հին հայկական հարսանիքի ծեսը ներկայացնենք: Երկու տարվա երգ է, վաղուց էինք պլանավորում նկարել, բայց անընդհատ հետաձգվում էր. թող ուշ լինի, նուշ լինի": Երգչուհու խոսքով` ավանդույթներին ծանոթանալուց հետո ցանկություն ունի իր հարսանիքն էլ ավանդական տարբերակով նշել."Ամեն ավանդույթ իր շատ հետաքրքիր պատմությունն ունի: Հիմա այդպիսի հարսանիք չեն անում, բայց կան մարդիկ, որ ազգայինը պահպանում են, վառ ապացույց` Լուսիկ Ագուլեցին":


    
    

"Հարսի շոր"-ի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, հարսի եւ փեսայի կերպարներում հանդես են եկել Եվան ու Ռոմանը, նկարահանվել են նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի չորս պարող ու երաժիշտներ."Ես իմ` երգչուհու դերում եմ, մյուս հերոսների միջոցով պատկերվել է հարսանիքի ծեսը, թե ինչպես են հնում անցկացրել ավանդական հարսանիքը":

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7491 | 0 | 0
Facebook