Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ողջ ճշմարտությունը Վոլոչկովայի մասին

12:34, salı, 12 şubat, 2013
Ողջ ճշմարտությունը Վոլոչկովայի մասին
     Անաստասիա Վոլոչկովայի շոու բալետի պարող Մարատ Կորոլյովը պատմել է պարուհու նախկին ամուսնու եւ նրանց ճոխ հարսանիքի մասին ողջ ճշմարտությունը։ Պարզվում է, Նաստյան ինքն է վճարել արարողության համար՝ բանկից վարկ վերցնելով։ Նրա խոսքով, Վդովինն այնքան հարուստ չէ, որքան ասում է Անաստասիան։
     Ըստ ռուսական ԶԼՄ-ների, այն ժամանակ Վդովինի գործերը շատ վատ էին, եւ դրանք փրկելու համար նա Նաստյային խնդրել էր բանկից 3 մլն դոլար վարկ վերցնել։ Անաստասիան համաձայնել էր պայմանով, որ 1 միլիոնը ծախսվի իրենց հարսանիքի համար։ Իսկ պարտքը նա մինչ օրս չի վերադարձրել։
     Հիշեցնենք, որ իր ծննդյան օրվանից հետո Վոլոչկովան շնորհակալություն էր հայտնել Վդովինին հրաշալի զգեստի համար, ինչին նախկին ամուսինը պատասխանել էր, որ ոչինչ էլ չի նվիրել եւ խնդրել էր իրեն հանգիստ թողնել։ Ավելի ուշ Անաստասիան լրագրողներին հայտարարել էր. «Ես միշտ ապրել եմ իմ հաշվին։ Իսկ Իգորը չի կատարել իմ հանդեպ իր պարտականությունները։ Առայժմ պատրաստ չեմ այս չափազանց անձնական պահը քննարկելու։ Հուսով եմ, Իգորն այնուամենայնիվ, իրեն տղամարդավարի կպահի… Իսկ եթե ես ցանկանամ իմ ու Իգորի կյանքում այս տարիների ընթացքում տեղի ունեցածի մասին ճշմարտությունը պատմել, դուք առաջինը կիմանաք» ։
     Նրա միկրոբլոգում նախկին ամուսնու հասցեին նոր հանդիմանություն եւ սպառնալիքներ են հայտնվել. «Եթե դու հեռացնում ես քո ստին ի պատասխան իմ թվիթներն առանց ինձ զգուշացնելու, դա ստորություն է… Դու ստիպում ես ինձ մարդկանց պատմել ճշմարտությունը... Ես չափազանց բարի եմ եղել՝ պաշտպանելով քո լուսապսակն ու օճառային պղպջակը… Տխրեցրել ես արդյո՞ք ինձ։ ԱՅՈ՛։ Ինչի՞ համար, ճիշտ է, չեմ հասկանում… Սիրո ու ցանկացած հանգամանքում քեզ օգնելու համա՞ր…» ։ Վդովինն առայժմ որոշել է լռել։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5764 | 0 | 0
Facebook