Durun lütfen yüklemiyor...

Makaleler

կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է:

News.com
Basın sekreteri:
News.com
16:14, pazartesi, 15 mayıs, 2017
կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:

Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են ըստ հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանի ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքի: Ի վերջո, ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը: Ընտանիքը, որպես հասարակության հիմնական մասնիկ, համամարդկային արժեքների պահապան է: Այն ապահովում է սերունդների մշակութային և պատմական ժառանգականությունը: Ընտանիքը կայունության և զարգացման գործոնն է: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում պետության զարգացվածության աստիճանի մասին կարծիք էին կազմում` ելնելով հասարակությունում ընտանիքի դիրքից և ընտանիքի նկատմամբ պետական վերաբերմունքից: Ընտանիքը թիմը է, որտեղ հայրը պաշտպանում է, մայրը՝ հոգ տանում, իսկ երեխաները զարգանում են պաշտպանության և հոգատարության մեջ, որից հետո նրանք են դառնում այդ ամենի կրողը:

Այս
     կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է: Կայացած, ուժեղ ընտանիքին ոչնչացնել գրեթե հնարավոր չէ: Ընտանիք ինստիտուտը իրենով շատ ուժեղ է, անխոցելի ամրոց է ցանկացած թշնամու համար: Այն կռվի դաշտ է, բայց այստեղ հայրը, մայրը և երեխաները կռվում են ոչ թե միմյանց դեմ, այլ օտարածին թշնամիների՝ պաշտպանելով միմյանց, իրենց իսկ սեփականությունը՝ ընտանիքը:

Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մայիսի 15-ը բոլորիս տոնն է: Եվ շնորհակալություն այդ հիանալի նվերի համար, առանց որի մարդկային ծնունդը դատապարտված կլիներ:

Անժելա Գրեյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3588 | 0 | 0
Facebook