Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նոր հաղթանակներ կերտելով

17:22, cumartesi, 13 mayıs, 2017
Նոր հաղթանակներ կերտելով
     Մայիսի 11-ին Հրազդանի համայնքապետարանի Կրթության, Մշակույթի և Սպորտի բաժնի կողմից կազմակերպվել էր մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառում համայնքապետարանի վարչական շենքի հանդիսությունների դահլիճում: Միջոցառմանը ներկա էին Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը, Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, Հրազդանի զինկոմ, փոխգնդապետ Անուշավան Ասատրյանը, քաղաքային իշխանության պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր: Միջոցառմանը հրավիրված էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատներ, 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների ծնողներ, Ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինվորներ և այժմ ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերում ծառայող Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների ծնողներ: Նրանք բոլորն էլ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ, ինչպես նաև 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմին մասնակցելու և հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեցին պատվոգրով և դրամական պարգևով: Միջոցառումը ուղեկցվեց օրվա խորհրդին համահունչ բեմադրությամբ, երաժշտական և պարային կատարումներով: Պարային համարներով հանդես եկավ Հրազդան քաղաքի «Հրազդան» պարային համույթը՝ ներկաներին փոխանցելով մարտական շունչն ու ոգին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4426 | 0 | 0
Facebook