Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արամեն սիրում է մեքենաները հաճախ փոխել, դրանք վաճառում է, սակայն չի՞ անվանափոխում

Mihran
Yazar:
Mihran
17:40, perşembe, 07 mart, 2013
Արամեն սիրում է մեքենաները հաճախ փոխել, դրանք վաճառում է, սակայն չի՞ անվանափոխում

Օրեր առաջ Դիլիջան քաղաքում տեղի ունեցած մահացու վրաերթին մասնակցած մեքենան գրանցված է եղել երգիչ Արամեի անունով, սակայն երգիչը այն երեք տարի առաջ է վաճառել, բայց անվանափոխւթյուն չեն արել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա համերգային տնօրեն եւ մենեջեր Արտյոմ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ BMW մակնիշի մեքենան երգիչը 3 տարի առաջ վաճառել է անծանոթ մեկին, սակայն ինչ-ինչ պատճառներով անվանափոխություն չի արել: «Անծանոթ մարդ է, եկել է, մեքենան հավանել է, ուզեցել է գնել, գնել է, սակայն անվանափոխություն չեն արել, հարմար չի եղել, թե ինչ», - նշեց նա: Արտյոմ Հակոբյանն ասաց, որ Արամեն վաղուց մոռացել էր այդ ամեն ինչի մասին, դեպքի մասին էլ իմացել է լրատվամիջոցներից:

Ի դեպ, BMW մակնիշի մեքենան վաճառելուց հետո Արամեն որոշ ժամանակ վարել է Nissan Altima: Այն եւս վաճառել է` գնելով կապույտ մետալիկ BMW X5: Մինչեւ վերջերս երգիչը վարում էր հենց այդ մեքենան, սակայն այն նոր է վաճառել եւ գնել նոր մեքենա: Երգիչը երկու օրից կվարի Mazda 6, այն արդեն գնել է, բայց Հայաստան կհասնի 2 օրից: Մենեջերը կես կատակ, կես լուրջ նշում է, որ այս դեպքից հետո հաստատ ավելի ուշադիր կլինեն անվանափոխությունների հետ կապված: Հարցին, թե փաստորեն ինտենսիվ զբաղվում եք մեքենաների առքուվաճառքով, նա այսպես պատասխանեց. «Չէ, ուղղակի մարդը սիրում է նոր մեքենանենր, այդ մեքենան քանի տարի քշել է, նոր մեքենա է գնում», - նշեց նա` հավելելով, որ Արամեն վթարների մեջ չի ընկել` չհաշված մի քանի մանր դեպքերից:

Ի դեպ, մենեջերը տեղեկացրեց, որ կանանց միամսյակի առթիվ Արամեն կներկայացնի նոր երգը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Դիլիջան քաղաքում տեղի ունեցած մահացու վրաերթին մասնակցած մեքենան գրանցված է եղել երգիչ Արամեի անունով, սակայն վերջինս ղեկին չի եղել: Ինչպես հայտնում են ոստիկանության մեր աղբյուրները, մարտի 3-ին` կեսգիշերին մոտ Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 53-ամյա Հ.Սանթրոսյանին եւ դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած ոստիկանները օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ վրաերթն իրականացրել է Դիլիջանի բնակիչ, 26-ամյա Սասուն Օ.-ն: Վերջինս նախ հերքել է իրեն մեղսագրվող արարքը, ապա փաստերի ճնշման տակ խոստովանել այն:

91 ՈՈ 111 համարանիշով մեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Օթարյանի դեմ քրգործ է հարուցվել Քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Նշված համարանիշով BMW մակնիշի մեքենան գրանցված է երգիչ Արամեի (Արամ Եղիազարյան) անունով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6048 | 0 | 0
Facebook