Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գեներալ Մանվել Գրիգորյանը մեկնաբանում է, թե ինչու Էջմիածնում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ ստացավ

Mihran
Yazar:
Mihran
13:35, salı, 05 mart, 2013
Գեներալ Մանվել Գրիգորյանը մեկնաբանում է, թե ինչու Էջմիածնում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ ստացավ
     2013թ-ի նախագահական ընտրությունների արդյունքները տարբեր տեղեի տարբեր են եղել. համայնքների մեծ մասում Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ է հաղթել, ինչպես օրինակ, Պեմզաշենում, որի գյուղապետը երկրապահ է: Եղել են նաեւ տարածքներ, օրինակ, Էջմիածինը, որի քաղաքապետն էլ երկրապահ է` իմ որդին, որտեղ այն արդյունքը չի եղել, որ շտաբը կկամենար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն` անդրադառնալով ընտրությունների ընթացքին: Նա խոսել նաեւ նման արդյունքներ ստացվելու պատճառների մասին, ինչպես նաեւ անդրադարձել Սպարապետ Վազգեն Սարգսյանի տարեդարձին: Պարոն Գրիգորյան, գիտենք, որ ԵԿՄ-ի օրացույցում մարտի 5-ը կարմիրով է նշված, ինչո՞վ է այդ օրը առանձնանում ԵԿՄ-ի համար: Մարտի 5-ը Երկրապահի համար պաշտոնապես տոնական օր է եւ վատ չէր լինի ողջ հայ ազգն էլ Սպարապետի ծննդյան օրը ազգային տոն համարեր: Վազգենն այն մարդն է, ով մեր ազգի հաղթական ազատագրական պայքարը ղեկավարեց, ով միավորեց երկրապահ ջոկատներն ու կանոնավոր բանակ հիմնադրեց: Վազգենն այն մարդն է, ով հային պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն պարտադրեց: Վազգենը Երկրապահի հավերժ նախագահն է ու հասարակական, քաղաքական եւ իհարկե` պետական գործիչ: Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս համաժողովրդական տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ Արցախի բնակչությանը, սփյուռքահայերին, սահմանին կանգնած մեր հայ զինվորին: Շնորհավորում եմ մեր նահատակ ընկերներին, հերոսներ ծնած հերոս մայրերին: Բնականաբար, շնորհավորում եմ մեր սիրելի Գրետա մայրիկին: Այդ ուժեղ կինը ծնել եւ դաստիարակել է մեր Սպարապետին: Առավոտ վաղ մեկնելու ենք Արարատ` Վազգեն Սարգսյանի հայրական օջախում շնորհավորելու տոնը: Այնուհետեւ Եռաբլուրում տեղի կունենա «Պատանի երկրապահ» ստորաբաժանման նորագիրների երդման հանդիսավոր արարողություն: Պատանիները հենց Եռաբլուրում կերդվեն` դառնալով վազգենական: Այսօր ՙՊատանի երկրապահ՚ ստորաբաժանումը մի քանի հազար անդամ ունի, որոնք հայեցի դաստիարակություն ստացող երեխաներ են, որոնց սովորեցնում ենք ե’ւ զենքին տիրապետել, ե’ւ մարտարվեստ, ե’ւ հայոց պատմություն ու հայրենաճանաչողություն: Այս երեխաները բանակ են մեկնում իբրեւ պատրաստի կադր: Սա ամենալավ նվերն է Սպարապետին իր ծննդյան օրվա կապակցությամբ, երբ 2 հազար պատանիներ Եռաբլուրում հայրենիքին ծառայելու, իսկական հայ լինելու երդում են տալիս: Սա Վազգենի երազանքն էր: Սպարապետն ասում էր. «Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու: Այսպիսին պիտի լինի 21-րդ դարի հայ երիտասարդությունը»: Նոր սերունդն ունա՞կ է պաշտպանելու ռազմական ձեռքբերումները: Հիանալի սերունդ է մեծանում: Դուք ճիշտ եք: Ձեռք բերելուց ավելի դժվար ու կարեւոր է ձեռքբերածը պահպանելը: Ես հավատում եմ մեր պատանիներին, մեր երիտասարդ երկրապահներին: Այս պատանիներն ու երիտասարդները, ավելին` են անելու, քան մենք ենք արել: Վստահ եղեք, որ մեր պետությանը, մեր երկրին, մեր ազգին լավ ապագա է սպասվում: Ոչ մի ոսոխ այլեւս չի համարձակվելու ոտնձգություն կատարել մեր երկրի հանդեպ: Մեր Սպարապետի եւ մյուս ընկերների արյամբ ձեռք բերված, ազատագրված տարածքներն անձեռնմխելի են, նաեւ` Հայաստանի, Արցախի անվտանգության երաշխիքն են: Նոր սերունդն է°լ պատրաստ է: Մե°նք էլ դեռ ուժեղ ու հզոր ենք: Արցախյան պատերազմի վետերաններն այսօր եւս պատրաստ են հարկ եղած դեպքում կանգնել առաջին շարքերում: Ի՞նչ կասեք Հայաստանի նախագահի ընտրության եւ ծավալվող հետընտրական գործընթացների մասին: ԵԿՄ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրության կապակցությամբ, հայ ժողովրդին էլ` ազատ, արդար ընտրությունների անցկացման կապակցությամբ: Այս ընտրություններն անցան ժողովրդավարական` մամուլն էլ ազատ աշխատեց` Ձեզ էլ եմ շնորհավորում, թեկնածուներն էլ հավասար հնարավորություններ ունեին: Հիմա էլ ամենաառաջադեմ, ժողովրդավարական պետություններին բնորոշ հետընտրական պրոցեսներ են: Ես, իհարկե, կողմ չեմ նման մեթոդներին: Մեր երկիրը դեռ պատերազմի մեջ է, եւ լավ կանենք, որ հիմնական մեր գործով զբաղվենք: Ես, մեր Սպարապետի ավանդին հավատարիմ, պետականամետ եմ, անընդհատ մտածում եմ, որ հանկարծ մեր ազգի թշնամիները չօգտվեն մեր երկրի ներսի խառնակ վիճակից: Շատ լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, որ նույնպես երկիրը, պետությունը սիրող հայրենասեր մարդ է, շնորհավորի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին: Էլի օրվա խորհրդին համապատասխան հիշեցնեմ, որ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ խավարն անիծելու փոխարեն ավելի լավ է մեկ մոմ վառել: Ի վերջո, աշխարհի բոլոր պետություններն էլ ընդունել են փաստը, որ Հայաստանն օրինակելի ընտրություններ է անցկացրել: Մեր դիտարկումներն էլ ցույց են տալիս, որ ընտրությունները շատ ավելի լավն են եղել, քան նախորդ բոլոր ընտրությունները: Երկրապահն էլ ակտիվորեն մասնակցել է պրոցեսին: Հիսունից ավելի համայնքի ղեկավար երկրապահ կա, որոնցից շատերն ընդգրկված են եղել Սերժ Սարգսյանի ընտրական շտաբերում, շատերը հենց տեղական շտաբեր են ղեկավարել: Շատերի համար անակնկալ էր այն հանգամանքը, որ էջմիածնում Սերժ Սարգսյանը պարտվեց: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք: Արդյունքները տարբեր են եղել: Համայնքների մեծ մասում Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ է հաղթել, ինչպես օրինակ, Պեմզաշենում, որի գյուղապետը երկրապահ է: Եղել են նաեւ տարածքներ, օրինակ, Էջմիածինը, որի քաղաքապետն էլ երկրապահ է` իմ որդին, որտեղ այն արդյունքը չի եղել, որ շտաբը կկամենար: Բայց բոլոր տարածքների համար ընդհանրականն այն է, որ ընտրություններն անցել են մաքուր, ոչ ոք չի կպել ժողովրդի քվեին: Իհարկե, դեռ տեղ ունենք ավելի կատարելագործվելու, բայց ամեն ինչն էլ քայլ առ քայլ է ստացվում: Արցախյան պատերազմն էլ որսորդական հրացաններով սկսեցինք, բայց հաղթեցինք, պետություն ստեղծեցինք ու հիմա արդեն հայկական երկու պետությունների բանակները զինված են ժամանակակից տեխնիկայով: Մեր պետությունը դեռ 21-22 տարեկան է, դեռ կհասցնենք բոլոր բնագավառներում էլ աշխարհում առաջատար լինել: Այդ հավատով էլ ապրենք ու կառուցենք այն երկիրը, որի մասին երազել են մեր մարտական ընկերները, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Եկեք մեկ անգամ եւս շնորհավորենք մեր ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Շնորհավորենք նաեւ ամենքին գարնանամուտի կապակցությամբ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6276 | 0 | 0
Facebook