Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունը

ԱնկեղծԼուր
Basın sekreteri:
ԱնկեղծԼուր
13:46, cuma, 14 nisan, 2017
Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունը

Ինչպես «Հետք» -ին հայտնեց գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի՝ երեկ հրապարակված ձայնագրությունը:

Հիշեցնենք՝ երեկ համացանցում տարածվեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը։ Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպ» -ի հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։ Նիստը վարողի կողմից նախատինքի արժանացան այն աշխատակիցները, ովքեր կա՛մ քիչ ձայն, կա՛մ էլ ձայներ չէին հավաքել պատգամավորի թեկնածուի օգտին, գովեցին և ծափողջույններ հնչեցին շատ ձայներ հավաքածների համար, սպառնացին նրանց, ովքեր պատրաստակամ չեն աշխատել հօգուտ Արտակ Սարգսյանի և խոստացան փարիզյան շրջագայության հնարավորություն ստեղծել այն աշխատակիցների համար, ովքեր շատ ձայներ կբերեն պատգամավորի թեկնածուի համար։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ով եղբոր վրաստանյան երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է։

Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։

Նա ԱԺ-ում է 2006 թվականից։ 2006-ից Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտան­գու­թյան և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է, իսկ 2012-ին վերընտրվել է ԱԺ պատգամավոր։

ՀՀԿ-ական պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am-ի, հինգերորդ գումարման ազգային ժողովում կողմ է քվեարկել 148 օրինագծերի, դեմ, ձեռնպահ չի եղել, երբևէ ելույթ չի ունեցել, զեկուցողներին հարցեր չի տվել։

2016-ի օգոտոսին հետաքննություն էինք հրապարակել այս պատգամավորի թբիլիսյան բիզնեսների մասին։ Նա Վրաստանում իր բիզնես գործունեությունը սկսել է 2009-ից: Այս պատգամավորի ընկերություններն արևմտյան հայտնի հագուստի և կոշիկի բրենդերի (Next, Debenhams, Baldi, Aldo) ներկայացուցչություններն են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։ Նրա հետ փոխկապակցված որոշ ընկերություններ էլ գրանցված էին Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, օֆշորային գոտիներում՝ մասնավորապես Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Նշենք, որ 2008թ. նոյեմբերին Սերժ Սարգսյանը Արտակ Սարգսյանին պարգևատրել է շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3480 | 0 | 0
Facebook