Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հենց Դու...

18:34, salı, 05 mart, 2013
Հենց Դու...
     Դու կամ Դուք...
     Սակայն ի՜նչ տարբերություն...
     Բոլորդ էլ նույն դերանունն էք և չնայած անուններն են տարբեր, բայց նույն դերն էք խաղում:
     Միևնույն է, դու-ն հետևում է Ես-ին, հաջորդում և երկրորդական է:
     Եվ որքա՜ն են այդ Դու-ն և Ես-ը հեռու Մենք-ից՝ ընդամենը մեկ քայլ. և այդ պակասող քայլը Նա-ն է:
     Եվ հենց դու, այո, հենց դու... չնայած... հենց դուք, որ հոլովվելուց դառնում եք եսասեր Քեզ ու Ձեզ, հոլովվում, ձևափոխվում ու գալարվում եք՝ ճկվելով սեռի ու անվան ճնշման ծանրությունից՝մնալով անորոշ դերանուն ու անփոփոխ տեղը զբաղեցնելով Ես-ի ու Մենք-ի մեջտեղում: Ու միշտ մեղավոր են Քո կամ Ձեր կողքից հեռացած ու այդքան տարբեր Նրանք...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2549 | 3 | 0
Facebook