Երգիչ, հաղորդավար
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ նկարահանել է նոր տեսահոլովա, որը կոչվում է
«Հավատա» : Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Հայկ Գևորգյանն է: Գործիքավորումը կատարել է Արման Սարգյանը (H-Music studio): Ձայանագրությունը՝ Է-Ման ստուդիոն:
Իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Սեւ Մանգուշյանը, օպերատորը՝ Հայկ Ալեքսանյանը: Անդրադառնալով տեսահոլովակին Վ. Բարսեղյանն նախ նշեց, որ երգը սիրո մասին է. «Տեսահոլովակում գլխավոր կերպարներին մարմնավորել են Մանանա Գեւորգյանը եւ Նարեկ Վարդանյանը, որոնք ներկայացնում են գեղեցիկ սիրո պատմություն: Ինչպես իմ բոլոր տեսահոլովակներն, այստեսահոլովակը եւս ունի խորհուրդ: Այն է՝ երբեք ու ոչ մի պատճառով չկորցնել այն վեհ զգացնունքը, որ կոչվումէ սեր» : Հավելենք, որ սպասված տեսահոլովակի պրեմիերան կկայանա ապրիլի երկրորդ կեսին: