Հաղորդավար, երգիչ Վարդան Բարսեղյանը դեկտեմբերի 9֊ի Ազգային ժողովի ընտրություններում ներկայացված է 《Ազգային առաջընթաց》կուսակցության կողմից՝ Արագածոտնի մարզի ռեյտինգային ցուցակով, որպես ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։
Վարդան Բարսեղյանը նշեց, որ Ազգային առաջընթացը այն կուսակցությունն է, ով առաջարկում է նոր իրավիճակ, նոր լուծումներ։《Ազգային առաջընթաց》 կուսակցության հիմնադիրները Հայաստանում և Սփյուռքում բնակվող հիմնականում երիտասարդ ՀՀ քաղաքացիներ են՝ տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր իրենց միջոցներով ֆինանսավորում են կուսակցության գործունեությունը։ Կուսակցությունն ազգային հենքի վրա հիմնված սոցիալական, բնապահպանական ու կրթական ուղղվածության ուժ է, որը հանդես է գալիս Հայաստանում քաղաքական նոր իրավիճակին համապատասխան նոր լուծումներով։Կուսակցության առանձնահատկություններից է հստակ գաղափարական ծրագրի առկայությունը՝ իր կարճաժամկետ և ռրկարաժամկետ բաղադրիչներով։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ իրենց կուսակցության կարևոր կետերից մեկը վերաբերվում է Արախին.-Արցախը հայկական տարածք է, թե պատմական, թե փաստացի իմաստով, և հետևաբար Արցախի հարցի հանգուցալուծումն ունի մեկ լուծում՝ Արցախում տնտեսության զարգացման, վերաբնակեցման ու ազգաբնակչության քանակական էական աճի և հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով Արցախի միավորումն Հայաստանի հետ։Որպես հնարավսր իրավական լուծում առաջարկվում է Արցախում և Հայաստանում նոր հանրաքվեի անցկացումը՝քաղաքացիների նախաձեռնությամբ, որը պետք է դիտարկել որպես երկու հայկական պետությունների միավորման հարցի լուծման միազգայնորեն ընդունելի տարբերակ՝ ինքնիշխան ժողովրդի կողմից ուղղակի կամահայտնության ու ժողովրդավարական գործընթացների արդյունքում։
Զրույցի վերջում մեր զրուցակիցը կոչով դիմեց Արագածոտնի։մարզի բոլոր բնակիչներին.《
Ձեզ եմ դիմում սիրելի ժողովուրդ, սիրելի իմ համաերկրացիներ ։
Ես ծնված լինելով գյուղում և ապրելով այնտեղ, ամեն օր և ամեն ժամ առնչվել եմ հայ գյուղի և գյուղացու դեմ ծառացած երբեմն անհաղթահարելի դարձած դժվարություններին։
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ դեմքով շրջված է դեպի գյուղն ու գյուղացին և բոլոր հնարավորությունները փորձում է օգտագործել գյուղի և գյուղացու կյանքը բարելավելու համար ։Այս մոտեցումը դրված է ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ բոլոր անդամների (որից մեկն եմ) գործունեության հիմքում։
Տեղեկացնում եմ, որ ես՝Վարդան Նահապետի Բարսեղյանս, առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ռետինգային 1-ին համարի ներքո, ընտրակարգով Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքից 2018թ դեկտեմբերի 9֊ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ակնկալում ենք ձեր աջակցությունը նախ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ապա նաև իմ թեկնածությունը սատարելու համար》։