Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աշխատաժողով՝ նվիրված վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը

11:14, cuma, 17 mart, 2017
Աշխատաժողով՝ նվիրված վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը

Մարտի 7-ին Երևանում անցկացվեց վարչական արդարադատության շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը նվիրված աշխատաժողով: Այն կազմակերպել էին Արդարադատության ակադեմիան և Վենետիկի հանձնաժողովը: Մասնակցում էին ՀՀ վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների 21 դատավորներ, այդ թվում՝ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը:
    

Աշխատաժողովին ներգրավված էին Ակադեմիայի դասընթացավար Գնել Մուղնեցյանը՝ որպես ազգային փորձագետ, Վենետիկի հանձնաժողովի ընտրությունների հարցերով փորձագետ, դոկտոր, փաստաբան Սերհիյ Կալչենկոն (Ուկրաինա) և Վենետիկի հանձնաժողովի նախկին անդամ, նախկին դատավոր Մանուել Գոնսալեզ Օրոփեզան (Մեքսիկա):

Բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Վերջինս ողջունեց մասնակիցներին և կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության, ուստի նաև՝ ժողովրդավարական ընտրական գործընթացների արմատավորման տեսանկյունից:
    

Տեղացի և միջազգային փորձագետների ելույթները նվիրված էին ընտրական վեճերի լուծման եվրոպական չափանիշներին՝ այդ համատեքստում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի խնդրահարույց հարցերին, խախտումները վիճարկելու ընթացակարգերին, ներպետական օրենսդրության առանձին կարգավորումներին և հարցերին:
    

Մասնակից դատավորներն իրենց հարցադրումներով առավել հետաքրքիր և արդյունավետ քննարկման վերածեցին աշխատաժողովը: Ավելին՝ թե՛ մասնակիցները, թե՛ հնչեցված հարցադրումները վկայում էին, որ ընտրված թեման խիստ արդիական է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված համապետական ընտրություններին հաշված օրեր են մնացել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3281 | 0 | 0
Facebook