Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դատական ծառայողների վերապատրաստումները շարունակվում են

11:12, cuma, 17 mart, 2017
Դատական ծառայողների վերապատրաստումները շարունակվում են

Արդարադատության ակադեմիայում շարունակվում է դատական ծառայողների 2017 թվականի վերապատրաստումը:
     Այս շաբաթ վերապատրաստման խմբում ընդգրկված են ղեկավար պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներ (Դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոնյաներ, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայությունների ղեկավարներ, բաժնի պետեր), ինչպես նաև գրասենյակի պետեր, մասնագետներ, գործավարներ: Ընդհանուր թվով վերապատրաստման այս խմբում ընդգրկված է 36 դատական ծառայող:
    

Վերապատրաստումն իրականացվում է դատական ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է ծառայողի մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը: Վերապատրաստման ժամաքանակը ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողների համար՝ 26, իսկ գրասենյակի պետերի, մասնագետների, գործավարների համար 16 ակադեմիական ժամ է:

Սահմանված կարգով յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3814 | 0 | 0
Facebook