Տիգրան Ուրիխանյանը այն եզակի պատգամավորներից է, ով միշտ պայքարել է ՀՀ ներդրումային ծրագրերի, ինչպես նաև հարկային- մաքսային ոլորտներում ազդեցիկ բարեփոխումների համար, որոնք ուղղված են թեթևացնելու փոքր և միջին ձեռնարկատիրության վրա դրված ծանր հարկային բեռը, ինչպես նաև այն ծրագրերի համար, որոնք ուղղված են հայկական արդյունաբերության զարգացմանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտպանում է "Ծառուկյան" դաշինքի կողմից ներկայացրած "ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտների" ծրագիրը և պատրաստ է իրականացնել այն "Ծառուկյան" դաշինքի հետ համատեղ: Այսօր ներկայացնում ենք "Ծառուկյան" դաշինքի ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտներին առնչվող ծրագիրը: - 2018 թվականից ապահովել ՀՆԱ-ի 6 տոկոս և ավելի իրական աճ:
- Փոխել հարկային օրենսդրությունը և Էապես բարելավել հարկային վարչարարությունը։
- Բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատերերին շրջանառության հարկով հարկելու շեմը մինչև տարեկան 150 մլն դրամ:
- Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
- 2019 թվականից ֆինանսական միջնորդության և հանքարդյունաբերության ոլորտում վերանայել շահութահարկի մակարդակը՝ հօգուտ պետական բյուջեի:
- Ապրանքներ ներմուծելիս վերացնել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:
- Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
- Մենաշնորհների դեմ պայքարում խստացնել օրենսդրությունը:
- Վերացնել շուկա մտնելու և շուկայից դուրս գալու արգելքները:
- Ընդունել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հակամենաշնորհային նոր օրենսդրություն:
- Փոքր տնտեսավարողները պետք է հնարավորություն ունենան դառնալու միջին, իսկ միջինները՝ խոշոր:
- Ապահովել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականության և ներդրումների իրական անձեռնմխելիություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հաճախ մեր համաքաղաքացիներին ճնշման տարբեր մեթոդներով, որոշ դեպքերում՝ «դատական վճիռներով», հարկային և մրցակցային բիրտ ճնշմամբ ստիպում են նվազագույն գնով օտարել գույքն ու բիզնեսը կամ՝ ուղղակի տանում են սնանկացման։
- Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչ գների» կիրառումը:
- Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման և բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները՝ հօգուտ պետական բյուջեի:
- Կիրառել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները, ապահովել հանրապետության յուրաքանչյուր մարզում հարկերից ազատված առնվազն մեկ արդյունաբերական գոտու գործունեությունը:
- Վերանայել գնաճի սահմանման գործող քաղաքականությունը՝ հիմքում դնելով արտահանման համակողմանի խթանումը:
Հարգելի հայրենակիցներ Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խոր ճգնաժամից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն աջակցություն: Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, և մենք պարտավորվում ենք կյանքի կոչել ամենա մոտ ժամանակ բոլոր այն ծրագրերը որոնք ներկայացված են մեր ծրագրում: Ընտրեք ապրիլի 2-ին հինգ տարի անդադար ձեր շահերը պաշտպանող, աշխատող, օրենք գրող ու վերահսկող ձեր պատգամավորին: Ա. Ազարյան FMG.NEWS 16.03.2017
|